Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 17-ին հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Արծրուն Հովհաննիսյանի և Գնել Սանոսյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
«Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներն այս պահին չափազանց աղոտ են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմի ֆոնին հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարներին և թուրքական գործոնին Ղարաբաղյան հակամարտությունում։
Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի պատճառով այս օրերին մեծ թվով երեխաներ են տուժել։
Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրերից Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ձեռնամուխ է եղել ռմբապաստարաններում պատսպարված բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաների, սննդի ու դեղորայքի մատակարարման գործին:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փակ զեկույց է կազմել Ադրբեջանում հայ գերիների և զոհված հայ զինծառայողներին մարմինների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ:
Արցախում 8 քաղաքացիական անձ է սպանվել հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո:
Արցախյան պատերազմի ժամանակ զինվորների համար սիրելի «կարմիր շրթներով դոկտուրը»՝ ազատամարտիկ, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Աիդա Սերոբյանը, այսօր էլ է Արցախում՝ զինվորների կողքին։
Իսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում` Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ:
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը յուրահատուկ համախմբվածություն ցուցաբերեց այս օրերին։ Ցույցեր, քաղաքական, քարոզչական աշխատանք, նվիրատվություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Ռոքսաննա Մաքասջյանի խոսքով՝ պատերազմի լուրը ստանալուն պես անմիջապես ժողով են հրավիրել՝ հասկանալու առաջնահերթ անելիքները Հայաստանին ու Արցախին օգնելու համար։
Հոկտեմբերի 16-ին համացանցում հայտնվեց Ադրբեջանի մայրերի անունից տարածված հայտարարությունը, որտեղ ասվում է. «Ադրբեջանի մայրեր, մեր որդիներն այսօր զոհաբերում են իրենց կյանքն Ալիևի դիկտատուրայի և կոռուպցաիայի համար։ Հիմա մենք կանգնել ու պահանջում ենք, որ նրանք պատասխան տան՝ հանուն ինչի՞ են զոհվել մեր որդիք։ Նախ և առաջ՝ մենք պետք է միավորվենք մեզ հալածող կոռումպացված բռնապետական կլան-խունտայի դեմ և հարցնենք՝ ո՞ւր են մեր որդիների մարմինները, ինչի՞ է հասել մեր երկիրն այս օրերի ընթացքում, ի՞նչ է ձեռք բերել։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանա-թուրքական ուժերի չդադարող հարձակումների վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հանրությունը խոսքերից պետք է անցնի գործուն քայլերի և կիրառի իր տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան:
Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են:
«Սիրած աղջիկ ուներ, որ մի 2 անգամ էր հետը խոսել, ու այդպես էլ մնաց: Ուզում էր՝ տունը ռեմոնտ աներ, մի հատ «դորդ-ջար» առներ, մեկ էլ՝ «սև 07», գնալուց առաջ էլ ասաց՝ հոպարը պիտի «դորջհար» քշի, մեկ էլ ասաց՝ սիրածս աղջկան լավ կնայեք: Ընկերներով ենք տարել, ճանապարհել: Մեկ էլ ասաց՝ պարտադիր, անպայման, 100 տոկոս հետ կգամ…»:
Բազմաթիվ իսրայելցիներ ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Քնեսեթի շենք՝ ի նշան բողոքի ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ միայն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ է հնարավոր լուծել հակամարտությունները Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև իրավիճակը Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում և Վենեսուելայում, ինչի կապակցությամբ նա ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի լինի:
Հայաստանյան տասնյակից ավելի կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ հրատապ կարգով «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ։
Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
«Ես մեր պատի տակ էի կանգնած, երեխեքը ներսում էին, մյուս տղայիս երեխաները ներսում էին, տղայիս տղան պոստում էր, Իգորն էլ շտապում էր, որ ավտոբուսը խոդի գցի, երեխեքին տանի պադվալ: Մեկ էլ տեսանք՝ եկավ ուղիղ մեջները խփեց, էն մի երեխես մնաց տեղում, մեր հարևանի հետ, անմիջապես մահացան: Հարսս՝ վիրավոր, մի կերպ էր կանգնում, մյուսներին օգնում էր, որ հավաքվեն ավտոբուսում»:
Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Ստեփանակերտում՝ Ադրբեջանի կողմից իրականացված խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով վիրավորել է 1938թ. ծնված Սարգսյան Ռուզաննան։ այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։ Հայ գործիչները ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ են անում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր:
168 TV ԼՐԱՀՈՍ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգվորման սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Դավիթի մասին միայն լավը կարող եմ պատմել՝ շատ ուրախ, կյանքը սիրող, կատակը շրթունքից կախ տղա էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 19-ամյա Դավիթ Ուզունյանի դասղեկը՝ Լուսինե Արտենյանը:
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ՌԴ ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ կապված Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի Ղարաբաղ այցի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ադրբեջանական դիվանագիտական առաքելությունից։ Ադրբեջանն ավելի վաղ Միլոնովին ընդգրկել էր սեւ ցուցակի մեջ՝ Բաքվի հետ չհամաձայնեցված Ղարաբաղ այցի պատճառով։ Ինքը՝ պատգամավորը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ է այցելել հումանիտար նպատակներով։ «Ադրբեջանական օկուպացված տարածքներ […]
Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի կամուրջի վրա: Նրանք տարբեր երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը:
«Թիկունքը պետք է սառնասրտություն պահպանի և տարբեր տեսակի բամբասանքների նմանվող լուրերի չհավատա: Սա շատ-շատ կարևոր է, որովհետև սառնասրտությունը բերում է ճիշտ դատողության, և խուճապային տրամադրությունները պակաս վտանգավոր չեն, քան թշնամին, և թշնամու նպատակը հենց դա է, որ թիկունքում խուճապ առաջացնի: Այնպես որ, կարծում եմ՝ ամենակարևորը խուճապային տրամադրությունների բացառումն է, երկրորդը՝ միասնությունը տարբեր ոլորտներում: Քաղաքական գզվռտոցները պետք է մի կողմ դրվեն, միասնություն լինի, որ կարողանանք այս ամենից դուրս գալ: Մեզ վրա իսկապես ծանր է նստում պատերազմը, և Աստված մի արասցե, եթե պառակտում լինի մեր մեջ, շատ ավելի թանկ է նստելու մեզ վրա պատերազմը»,- նշեց նա:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: