Ստեփանակերտում շինարարական եռուն աշխատանքներ են ընթանում: Վերանորոգվում են ոչ միայն հրթիռահրետակոծության հետևանքով վնասված ու վերականգնման ենթակա բնակելի շենք-շինությունները, այլ նաև շարունակվում են մինչ պատերազմը մեկնարկած բազմաբնակարան նոր շենքերի կառուցման աշխատանքները:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը շարունակում է համարել, որ Արցախի Հանրապետության ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
Երեխաներին, պատանիներին Արցախ աշխարհն առավել ճանաչելի դարձնելու, նրանց Արցախի մշակույթին, նիստուկացին ծանոթացնելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահը նախաձեռնել է «Արցախ՝ իմ տուն» կրթական ծրագիրը:
«2016 թվականին պատրաստ էինք ճանաչել ԼՂ անկախությունը»,- այս մասին այսօր կայացած տեսակամրջի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԼՂ անկախության ճանաչման հարցին։
«Չափազանց նշանակալի է, որ համանախագահ երկրները մնում են միասնական մնացած բոլոր հարցերը լուծելու մոտեցումների հարցում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա։ Իսկ ի՞նչ է մնում՝ կարգավիճակը՝ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը, որն ըստ էության չկա այս հայտարարությունում»,- այս մասին «SputnikԱրմենիա»-ի եթերում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում. հայացք Մոսկվայից և Երևանից» վերտառությամբ կլոր սեղանի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ-ի պատվավոր դոկտոր, Հայաստանի նախկին արտգործնախարար (2008-2018) Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետպատերազմյան մի շարք էական հարցերի։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր՝ 2021 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկուն:
Ռուսաստանի բժշկական ջոկատը մեկ օրում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրում օգնություն է ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի:
ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, որպեսզի դա հնարավորինս շուտ լինի:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 80 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ առարկա:
Նա վարակվել էր զինվորական համազգեստ կրելու տենչով ու հայրենիքը պաշտպանելու մղումով: Սպա դառնալու ճանապարհին զանազան խոչընդոտների հանդիպեց, բայց համառորեն գնում էր դեպի իր երազանքը: Ու կրկնում էր՝ ես ծնված զինվորական եմ:
Այս ամենը պարզ է ու այսքան տեսանելի, և էլի մեր ժողովրդի մեջ մարդիկ կան, որ դեռ իրեն կողմնակից են, որովհետև ինչ-որ նախկիններ կարող է հետ գա՞ն: Այդ նախկինները հետ են գալու՝ միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ: Նիկոլ Փաշինյանը եղավ այդ նախկինների սրբացման, ներման պրոցեսն ապահովողը: Միքայել Սրբազանն էլ այդ միտքը հայտնեց, որ ցանկացած կոռուպցիա ներելի է, եթե դու երկրումդ ապրում ես ապահով, եթե քո սահմանամերձ գյուղերը թուրքը չի գծում՝ տեղի գյուղացիների հետ, այլ դու ապահով ես… իհարկե, հետ են գալու նախկինները:
«4 ամսական թողեց-եկավ, 7 ամսական տեսավ․․․։ Աննկարագրելի հանդիպում էր։ Սկզբից հայրիկին չճանաչեց, հետո հիշեց, սկսեց շոյել դեմքը»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց փոքրիկի մայրիկը՝ Արմինե Մաթևոսյանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում:
«Ձեր նշած հայտարարությունը դեմագոգիա է հիշեցնում։ Ֆորմալ առումով այն ճիշտ է, բայց փաստացի դրանից ոչինչ չի հետևում, գլխավորը՝ հասկանալի չէ, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Սա նույնն է, ինչ պատերազմից առաջ խոսում էին, որ Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում, թեև ցանկացած գիտակից մարդ հասկանում էր, որ չկա այլ լուծում, քան ռազմականը։ Շատ վաղուց ասել են՝ ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, դա հին հռոմեական արտահայտություն է։ Ներկայումս դա տեղին է»,- ասաց Խրամչիխինը։
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները հեղինակավոր BBC լրատվամիջոցին պատմել են, թե ինչպես են օգտագործվել, որպես «թնդանոթի միս»:
Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին մոլորվել է, անցել սահմանը եւ սպանվել ադրբեջանցիների կողմից։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Մարտունու քաղաքապետարանից՝ հայտնելով, որ տղամարդու մարմինը դուրս են բերել Կարմիր Խաչի միջնորդությամբ, նրան հուղարկավորել են երկու օր առաջ։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է իրաքյան եզդի գրող, իրավապաշտպան ակտիվիստ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայի հետ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առիթով:
Եկեք թեկնածու փնտրենք նրանց մեջ, ովքեր 91-2020թթ․ չեն եղել իշխանության բուրգում» Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Ռուս խաղաղապահներն ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի հարավային հատվածում:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
Արցախում իրենց տները կորցրած քաղաքացիներին կտրամադրվի 250 հազար դրամ աջակցություն
Տուն կորցրած շուրջ 40 հազար արցախցու համար 8-10 հազար նոր բնակարան կպահանջվի:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետազոտությունները ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ուղղությամբ:
«Արցախում կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են, եւ առաջիկայում նոր նշանակումներ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն նոր պաշտոնի օրինակելի առաջարկ է արել Արցախի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանին:
Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցից լսվող ջութակի նվագն անպայման հրավիրում էր անցորդի ուշադրությունը: Ջութակահար Բորիս Բաբայանն էր նվագում մարտական ընկերների շիրիմներին: Չնայած անձրևին, շոգին ու հուժկու քամուն՝ տարվա բոլոր եղանակներին Բորիս Բաբայանն ամեն առավոտ շարունակում էր ջութակի թովիչ ելևէջներով հարգանքի տուրք մատուցել ու ոգեկոչել հայրենիքի համար նահատակված հերոսներին։
Այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է: Թե՛ 1991 թվականին և թե՛ 2006-ին տեղի ունեցած հանրաքվեների միջոցով մեր ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատել է սեփական հողի վրա ապրելու և արարելու, հայրենի երկիրը շենացնելու և զորացնելու իր կամքն ու վճռականությունը:
Արցախցիների անվտանգությունն ապահովելու պարագայում մնացած բոլոր խնդիրներն Արցախում, որոնք եթե նույնիսկ, առաջին հայացքից, անլուծելի են թվում՝ կարգավորվող են։
Երկար դադարից և, ըստ էության, Արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջին անգամ շաբաթավերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ասելով, որ շարունակում են շեշտել՝ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում: