
Սակրավորները Մարտակերտ քաղաքի ծայրամասում ականազերծման աշխատանքներ են իրականացնում

Խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են մաքրել Արցախի տարածքը ականներից և պայթյունավտանգ առարկաներից: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ներկայում ռուսաստանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Այստեղ՝ գյուղատնտեսական գործունեության համար նախատեսված տարածքներում, մարտական գործողությունների ժամանակ գտնվում էին հրետանային դիրքերը: Ներկա պահին տեղի բնակիչները չեն կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները՝ մինչև տարածքի ամբողջական ականազերծում չլինի»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:
Գերատեսչությունից հայտնում են, որ վերջին օրերի ընթացքում Մարտակերտի տարածքում ռուս սակրավորները հայտնաբերել և ոչնչացրել են ավելի քան 50 խոշոր տրամաչափի արկեր և պայթուցիկ նյութեր: