Ռոստը զոհվեց սիրելի Մարտակերտում, որի դիրքերը պաշտպանել էր ավելի քան 6 տարի
44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ էր: 2009-2015 թթ. ծառայել է հայոց բանակում. սկզբում՝ որպես շարքային, ապա վերապատրաստվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և համալրել Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմը։
2020 թ. սեպտեմբերի 27. Պատերազմի լուրը լսելուն պես՝ Հակոբը շտապել էր Հանրապետության հրապարակ, որտեղ հարյուրավոր դաշնակցական կամավորներ սպասում էին Արցախ մեկնելու հրամանին:
Սեպտեմբերի 29-ի առավոտյան արդեն չսպասելով իր հերթին՝ որպես կամավոր շտապել էր Արցախ՝ տանը թողնելով երկու զավակներին, կնոջն ու ծնողներին:
Երկար տարիներ հայրենիքին զինվորագրված հրամանատարի մասին ծառայակից ընկերներն ու զինվորները շատ հուշեր ունեն. Ռոստն ուսուցիչ էր, ընկեր, զինակից:
Նա Երևանից պատմավեպեր էր տանում իր զինվորներին, որպեսզի կարդան ու ոգեշնչվեն նախնիների հերոսական պատմություններից. 5 տարիների ծառայության ընթացքում Հակոբ Ռոստոմյանը բազմաթիվ դրվագներում կասեցրել ու պատժիչ գործողություններով խափանել էր Մարտակերտի սահմանները խախտող թշնամու գրոհները: 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Ռոստը հենց նույն կերպ այնտեղ էր, որտեղ ամրանալու, իրավիճակը փոխելու կարիք կար։
Հոկտեմբերի 6-ին Հակոբ Ռոստոմյանի վերջին մարտն էր հանուն հայրենիքի. Ռոստն ընկավ իր սիրելի Մարտակերտում, որի դիրքերը պաշտպանել էր ավելի քան 6 տարի:
Մանրամասները՝ տեսանյութում