Արցախի նախագահն ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի փորձագետներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Թաթուլ Մանասերյանին և Ալեքսանդր Մանասյանին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայելուն ուղղված քայլերը։

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է «Արարատյան ալյանս» – ի գործունեությունը և փորձագիտական խորքային ուսումնասիրությունները՝ նշելով, որ ողջունում է համազգային համախմբմանն ուղղված և արցախանպաստ ցանկացած նախաձեռնություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31