Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում ծնվել է 2103 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճել է 61-ով կամ 3 տոկոս
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային (պայմանագրային) Վիտալիկ Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման եւ հայապահպանության գործում՝ հավելելով, որ Արցախում միշտ զգում են թեմի մշտական աջակցությունը:
Այսօր ԼՂՀ խորհրդարանը հավանություն տվեց կառավարության առաջարկին եւ Մարտունու շրջանի Ճարտար համայնքին տվեց քաղաքի կարգավիճակ:
Հեռուստաալիքի լրագրողները պատրաստել են «15 հանրապետություն» հաղորդումը, որում խոսք է գնացել նաև Ղարաբաղյան հակամարտության մասին:
Հեռուստամարաթոնին մասնակցելու համար այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում Արցախի պատվիրակությունը` հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այդպիսով խորհրդանշվում է Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնությունը:
ԼՂՀ Աժ նիստն այսօր սկսվել է լռության րոպեով: Պատգամավորները հարգել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի հիշատակը:
Այսօր մենք նշում ենք հիշարժան տարեդարձ` դատախազության 90-ամյակը: Սա պատկառելի տարիք է, որը վկայում է գերատեսչության անցած լուրջ ճանապարհի և արժանի վաստակի մասին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ գործարարների հետ եւ քննարկել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի հետ կապված հարցեր:
Ցավոք, միջոցառմանը հաջորդած՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը՝ կապված ԼՂՀ ԶՈՒ՝ ադրբեջանա-ղարաբաղյան զինված ուժերի շփման գծում ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետ, հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել իրավիճակի սրումից:
Ըստ ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման՝ եկող տարվա հունվարի մեկից կբարձրանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասակցելու հետևանքով զիվորական ծառայողական պարտականության կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստների չափերը։
Մենք կողմերին կոչ ենք անում լինել զուսպ, ուշադրությունը կենտրոնացնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման վրա:
Այն թուրքերեն է թարգմանել Հրանտ Դինք հիմնադրամը:
Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերն օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլեւ ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքները, ինչն խիստ դատապարտման արժանի է ողջ քաղաքակիրթ հասարակության կողմից:
Մենք պէտք է դատապարտենք այս դէպքերը: Այս բոլորը մեր խճղին եւ սրտերուն մէջ են եւ այդ զգացումով է, որ մենք պէտք է ամէն առիթի դատապարտենք այդ դէպքերը: Այդ արիւնոտ դէպքերու վէրքերը սպիացնելու համար դատապարտումը եւ խօսքերը բաւարար չեն:
ԱՄՆ պետդեպարտամենտը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել իրենց ջանքերն ուղղել խաղաղության բանակցությունների անցկացման ու Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման վրա:
«Մեծ ոգեւորություն ապրեցի, երբ լսեցի, որ գյուղում գորգագործական արտադրամաս է բացվում: Առաջիններից մեկն եղա, որ աշխատանքի ընդունվելու դիմում գրեցի: Թեեւ ծանոթ չեմ գորգ գործելուն, բայց, ինչպես ասում են, կնոջ ձեռքից բան չի պրծնի,- ծիծաղում է,- համոզված եմ՝ շուտով կընտելանամ գործին»:
Մարտունի քաղաքում, ընթանում են բնակելի նոր շենքերի կառուցման շինարարական աշխատանքներ, որոնք իրականացնում է «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Լուկյանովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ ավելի իրավահավասար հեռանկարային հարաբերություններ հաստատելում:
Յենս Սթոլթենբերգը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում միջադեպերի ու բռնության կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Ծափահարություններից դատելով պետք է ասել, որ ներկայացումն ինչ-որ չափով հասավ իր նպատակին: Եթե ներկայացումից հետո գոնե մեկ ընտանիք մտափոխվի եւ չմեկնի հայրենիքից՝ մենք հասած կլինենք մեր նպատակին»:
Մենք հարգել ու հարգում ենք միջազգային իրավունքը, սակայն երբ այն կարող է բազմակի ստանդարտներով և հայության շահերին դեմ օգտագործվել, չենք հապաղի նույն միջազգային իրավունքի կատարումն ապահովել ինքներս՝ հայ զինվորի բազկի միջոցով: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա, ինչպես տեսանք, նրան
Ի՞նչ վիճակ է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության առաջին գծում: 168.am-ի այս հարցին ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատասխանեց շատ կարճ. «Առօրյա վիճակ է»: Նախարարը, այդուհանդերձ, ավելացրեց, որ ընդհանրապես վերջին 10-20 օրերին սահմանային գոտում որոշակի լարվածություն կա:
Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը:
Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրից անձնակազմի դիակների տարհանման գործողության վերաբերյալ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մեկնաբանությունը:
Ադրբեջանի ՊՆ-ը նաև հայտարարել է, որ «մշտապես հայտնում է» առաջնագծում կրած ցանկացած կորուստի մասին և «անցկացնում է» շեհիթների հուղարկավորություն:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 13000 կրակոց: