Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիների բուժման հետ կապված մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայաստանյան բժիշկների ներդրումը վիրավորներին օգնություն ցուցաբերելու եւ նրանց շուտափույթ ապաքինման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930