Նշված փաստի առթիվ, 2014թ. հուլիսի 14-ին, ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է թիվ 151026.14 քրեական գործը` ԼՂՀ քր. օր-ի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Հարուցված քրեական գործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այսօր` ժամը 13:00-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Արմենպրեսի հետ զրույցում հաստատել է, որ համացանցում հայտնված տեսանյութն իրոք նկարահանվել է ադրբեջանցի դիվերսանտների կողմից։ Նա նա նշել է, որ շուտով կհրապարակվի նոր՝ ավելի որակյալ տեսանյութ։
Հուլիսի 12-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում անցկացվել է ռազմական խորհրդի նիստ, որը նվիրված էր 2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:
Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:
«Երեկոյան տարան գյուղի դպրոցի մոտ. գյուղացիները հավաքվել էին՝ ոչ միայն մեզ տեսնելու, այլ ծեծելու նպատակով: Հորեղբորս տղային որ տեսան ավելի կատաղեցին՝ հին կռիվ ունեին: Նա մեր կոլխոզի նախագահն էր, չարեքտարցիք էլ մեր հողից մի կտոր վարել էին ու կռիվ էր դարձել, կրակել էին մեր գյուղացիներից մեկին, վերջը թեման փակեցին, որ չստացվի ազգամիջյան ընդհարում էր տեղի ունեցել»:
Ադրբեջանի համար անընդունելի է, որ գործարկվի Աբխազական երկաթուղին:
Ինչպես հաղորդվել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի գնդացրորդ, շարքային Մովսես Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանձնաժողովի որոշմամբ ուղիղ մեկ ամսից 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎ-ի գինը կկազմի 32.85 դրամ, 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` նույնպես 32.85 դրամ, 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար ցերեկային սակագինը կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը` 36.85 դրամ/կՎտժ:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ մայիսի 26-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ նախագահությամբ Անատոլի Թադեւոսյանի մեկնարկեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
Այսօր դատարանը հրապարակեց սպանության փորձի գործով դատավճիռը, ըստ որի՝ ամբաստանյալներ Վահե Ավետյանն ազատազրկեց 11 տարի ժամկետով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարք պատրաստելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարքը պահելու եւ փոխադրելու, ապօրինաբար դիտավորությամբ Վիտալի Բալասանյանին կյանքից զրկելու հանցափորձի, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք պահելու համար։
Իսկ ամբաստանյալ Սերգեյ Հարությունյանն ազատազրկվեց 9 տարի ժամկետով՝ ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարքի պատրաստմանն օժանդակելու, ապօրինաբար դիտավորությամբ Վիտալի Բալասանյանին կյանքից զրկելու հանցափորձին օժանդակելու, ապօրինի կերպով ռազմամթերք պահելու համար։
Սմբատ Ցականյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Շահումյանի շրջբաժին կամ զանգահարել (097) 39-78-02, 1-02 հեռախոսահամարներով:
Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը , հերքում է ցանկացած տեղեկություն , որը բացահայտում է հարեվան երկրի արկածախնդիր պահվածքը:
Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ:
Վերջին զարգացումները պարզապես Ադրբեջանի նյարդայնության արդյունքն են, որովհետև Բաքուն փորձում է հասկացնել Արևմուտքին և Ռուսաստանին, որ իրենք պատրաստ են դիմակայել ցանկացած շարժման, իրենք կդիմադրեն ցանկացած որոշման, ԼՂ հարցում, որտեղ ինքնորոշման սկզբունքը կգերադասվի տարածքային ամբողջականության սկզբունքին, որ Ղրիմն իրենց համար անընդունելի է:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն եւ հանդիպում ունեցել միության անդամների հետ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու առկա խնդիրներին:
ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Հայաստանի նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ասաց, որ չի բացառվում պատերազմի վերսկսումը, բայց Հայաստանը ունի բավականին ուժ և պատրաստ է այդ մարտահրավերներին։ Նա նաև ցավ հայտնեց, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենքեր է մատակարարում Ադրբեջանին։
ԼՂՀ առողջապահության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ սրտաբանների կողմից հուլիսի 10-ին ժամը 17:00-ից 19:00-ն Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, հուլիսի 11-ին ժամը 10:00-ից 19:00-ն եւ հուլիսի 12-ին ժամը 10:00-ից 14:00-ն Հանրապետական բժշկական կենտրոնի եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքներում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն եւ խորհրդատվություն:
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ԼՂՀ է այցելել 4353 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4445-ի դիմաց։
«Ես նոր էի եկել պոստերից, պառկած, հանգստանում էի, որ երեկոյան նորից գնամ ծառայության: Մորս արտասովոր բղավոցից դուրս թռա բակ, եւ տեսա, որ նրա աջ թեւը կախված է, կարելի է ասել, թելից: Շուտ հասցրեցինք հոսպիտալ, նրան վիրահատեցին»:
Ադրբեջանի ԱԳՆ-ը կողմնակից չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխություններ կատարելուն:
Պետության ղեկավարը դա ևս մեկ անգամ հաստատեց իր ելույթում (դեսպանների հետ հանդիպման ժամանակ):
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում կան կոնկրետ հարցեր, որոնց լուծման համար գոյություն ունեն հստակ սկզբունքներ:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդրիեի հետ:
Պաշտոնական Բաքվի անկախ արտաքին քաղաքականությունը համապատասխանում է Ռուսաստանի շահերին:
Այսօր մեկնում եմ Վաշինգտոնից, որպեսզի հանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ռուսները Ադրբեջանին հիշեցնում են՝ հիշեք, 20 տարի առաջ դուք ի վերջո պարտություն եք կրել հայերի կողմից: Նախիջևանում տեղի ունեցող գործընթացները ես այս համատեքստում եմ տեսնում: