Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է։ Օգտագործելով իր դերը որպես անկախ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ։
Նախնական տվյալներով՝ Պետրոսյանի մահվան «պատճառ է հանդիսացել» սրտանոթային սուր անբավարարությունը:
Հատուկ ուշադրություն է հատկացվելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացին:
Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մի շարք հանդիպումներ է ունենալու այլ երկրների առաջնորդների հետ:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը երեկ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը:
«Մենք ողջունում ենք Պուտինի`Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու նախաձեռնությունը: Մենք խստորեն կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- գրել է Ուորլիքը:
Ստեփանակերտի «Գև գրուպ» ՍՊ ընկերության կարի արտադրամասի թողարկած արտադրանքի հիմնական սպառողը ԼՂՀ Պաշտպանության բանակն է:
«Արցախում գտա այն ամենը, ինչ տեսել էի իմ կյանքի բոլոր ճանապարհորդությունների ժամանակ: Սա յուրահատուկ մի վայր է, անմիջական մարդկանցով, որտեղ ես ինձ տանն եմ զգում, այստեղ մարդիկ բոլորին իրենց ընտանիքի անդամների պես են ընդունում»:
«Մենք ունենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ծառայություն իրականացնող 4000 զորք, և ես առաջարկում եմ, մեզ տրամադրել տարածք, տալ զենք, որ այդ զորքը բանակի տղաների հետ միասին ծառայեն այնտեղ։ Մենք պատրաստ ենք պաշտպանության նախարարության հետ ծառայել այնտեղ»:
«Հաշված ժամեր հետո Քաշաթաղի շրջանից կամավորների 2-րդ խումբը կմեկնի հայ-ադրբեջանական սահման՝ զորակցելու մեր դիրքապահներին: Ինչպես նախորդ խմբում, այս խմբում նույնպես, կան հարուստ մարտական կենսագրություն ունեցող ազատամարտիկ-վետերաններ: Երկրորդ խմբի հետ մեր հայրենիքի սահման կմեկնեն նաև քաշաթաղցի սիրիահայեր՝ Ժիրայրը, Վարդանը, Հրաչը, Մհերը…»:
«Բարձր պահեք տրամադրությունը, պինդ ոգով և հպարտ: Ոչ մի արտառոց բան չկա: Ալիևը ընդամենը ուզեց, որ «ջարդեն իր ատամները» մենք էլ ջարդեցինք: Էլի կուզենա, էլի կջարդենք,»:
Օգոստոսի 7-ին ադրբեջանական “vesti.az” էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:
ԼՂՀ հյուսիսարեւելյան շրջանի գյուղերից մեկի «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ հայկական ուժերը խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որն ընկել է հակամարտ զորքերի դիրքերի միջեւ՝ չեզոք գոտում: ԼՂՀ ՊՆ լրատվության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունները:
Ադրբեջանցի զինծառայողներն որոշել են հուղարկավորել ոչ թե անմիջապես (ինչպես դա պահանջում է շարիաթը), այլ՝ մի քանի օրվա ընթացքում, որպեսզի բնակչությունը չկարծի, թե նրանք զոհվել են մեկ օրում:
Աղդամի դիրքեր գնացող ավտոբուս մտավ 72 տարեկան մի ծերունի, հենակներով ազատամարտիկին մի կերպ հանեցին ավտոբուսից… Այսքան թեթև ժպիտ, այսքան անտարբեր թեթևություն` նրանց դեմքերին, մտածում եմ՝ մահը նրանց չի էլ նկատի:
Օգոստոսի 7-ին, ինչպես արդեն հաղորդվել է, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) կառավարության միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Նինա Շտանսկիի միջև օգոստոսի 6-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։
Հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 68 և վիրավորվել է 108 զինծառայող:
«Հանգիստ է, տղաներն իրենց համար նստած, առանձին դիրքեր վերցրած, ավագները նշանակած, դիրքերի, վաշտի հրամանատար կա, նույնիսկ գումարտակի հրամանատարներից կան, դիրքերը վերցրած պահում են, սպասում ենք թշնամուն»:
Նա միջազգային հանրությանը, այդ թվում նաև ԵԱՀԿ-ին կոչ է արել նոր հայացք գցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին:
Ինչ մնում է այս հանդիպումից ակնկալիքներին, Ադրբեջանի պահվածքն այնպիսին է, որ նա խախտում է ամեն ինչ, նույնիսկ սեփական պայմանավորվածությունները, սեփական պետության Սահմանադրությունը: Բայց հուսանք, որ լարվածությունը գոնե մի քիչ կթուլանա:
Զինակից ընկեր, մեր յուրաքանչյուր հաջողություն չպետք է ինքհանգստացման պատճառ հանդիասանա, պետք է միշտ հիշել, որ հակառակորդը չի դադարեցնի տարբեր գործողություններով մեզ վնասներ պատճառելու իր վաղեմի մարտավարությունը. այն է, օգտվելով մեր սխալներից, հասնել արդյունքի:
Այսօր առավոտյան ժամը 11:20-ին ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես «անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն»:
Հարց է առաջանում, իսկ ո՞ւր մնացին մյուս 12 ընդհարման դեպքերի արդյունքում ադրբեջանական կողմի կրած կորուստները… Ո՞ւր մնաց նույն՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ՊԲ-ի կողմից իրականացված կանխարգելիչ գործողության արդյունքում ադրբեջանական բանակի տված 3 զոհի և 4 վիրավորի փաստը, որի մասին հենց նույն Բաքվի քարոզչամեքենան խոստովանել է օգոստոսի 2-ին տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ…
ԼՂՀ-ն, իր հերթին, պատրաստ է շահագրգիռ միջազգային հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ շփման գծում վերջին միջադեպերի մասին և իր ներդրումն ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ապահովելու գործում։
Մենք մտահոգություն ենք հայտնում նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան:
Ալիևն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել առաջնագծում և համապատասխան հրամաններ է տվել սպաներին: