Բաժիններ՝

«Ապրիլի 2-ի առավոտյան արկն ընկավ ՀԷԿ և վնասեց երեք շարժիչներից մեկը, բարեբախտաբար, շենքը չպայթեց»

Հիդրոէլեկտրոկայանների աշխատանքի համար բարենպաստ եղանակներ են։ Մատաղիսի ՀԷԿ-ն այս եղանակներին 24 ժամվա կտրվածքով տալիս է 130-160 հազար կիլովատ էներգիա, սակայն քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու հրետակոծությունների հետեւանքով ՀԷԿ-ի աշխատանքը խափանվել է:

«Սարսանգ ջրամբարի ջուրը լրիվությամբ չի օգտագործվում եւ մենք ջուր ենք կորցնում, իսկ եթե ջուր ենք կորցնում, ապա կորցնում ենք նաեւ փող»,- ասում է Մատաղիսի կասկադի տեղամասի պետ Սերգեյ Ղրաղյանը։

Ապրիլի 2-ի առավոտյան արկն ընկավ ՀԷԿ եւ վնասեց երեք շարժիչներից մեկը: Շենքում հրդեհ բռնկվեց, սակայն, բարեբախտաբար, շենքը չպայթեց, իսկ աշխատողներն արագ կողմնորոշվեցին եւ հանգցրին հրդեհը։ Աշխատողներից ոչ մեկը չի վնասվել։

Mataxis1 Mataxis2 Mataxis4

Վնասվել է հիդրոէլեկտրոկայանի առաստաղը, ապակիները ջարդվել են, շենքի վրա  «Մատաղիս 1» գրության տառերը պոկվել եւ թափվել են ջրամբար։

«Թշնամին շարունակում էր հրետակոծությունը, սակայն ՀԷԿ-ը չի վնասվել։ Վնասվել է պահակակետը, «Արցախ ՀԷԿ»-ի ութ բնակարանոց շենքը»,- aparaj.am-ի հեռ զրույցում նշում է Ա․Ղրաղյանը։

Mataxis5 Mataxis7 Mataxis8

Mataxis6

Խաթարվել էր բջջային էլէկտրականության օդային գիծը։ Տեղամասի պետի խոսքով՝ մի քանի օրից կանցնեն աշխատանքի. շինարարները պետք է վերականգնեն առաստաղը, մասնագետները ստուգեն շարժիչները, պետք է փոխվեն ապակիները։

Մատաղիսի ՀԷԿ-ը գործում է 2012 թվականից։  ՀԷԿ-ն ունի 48 աշխատող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս