Բաժիններ՝

Հայկական կողմում ադրբեջանցի զինծառայողի դիակ չկա. ԼՂՀ անհայտ կորածների հանձնաժողով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հերքում է արդբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանին հանձնել զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը: «Արմենպրես»ի հետ զրույցում Վիկտոր Քոչարյանն ասաց, որ հայկական կողմում ադր բեջանցի զինծառայողի դիակ չկա: «Չկա նման բան: Հայկական կողմում դիակ չկա»,- վստահեցրեց Քոչարյանը:

Նա նաև հայտնեց, որ անհայտ կորած հայ զինծառայողի մասին տեղեկություններ չկան: «Նորություններ դեռ չունենք: Դեռ բանակցություններ են գնում»,- նշեց Քոչարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930