«Կրակում էին, բլինդաժի մեջ էինք, մոտիկ էին գցում, բեկորը մտավ, կպավ»

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվրական հոսպիտակում բուժում ստացող զինծառայող Դավիթը վիրավորվելէ ապրիլի 2-ին: Նա 2 ամսվա զինծառայող է, ծառայում է Մատաղիսում: «Ռմբակոծում էին զորամասը,- դեպքը հիշում է Դավիթը,- Սկսեցին ռմբակոծել: 5-10 մետրի վրա ընկավ ռումբը: Իմ ականջն է վնասվել հիմնականում, մեկ էլ՝ գլուխս»: Զինծառայողն ասում է՝ ցանկանում է ապաքինվել ու մեկնել ծառայության:

9 ամսվա զինծառայող Էդգարը ապրիլի 3-ին է վիրավորվել: «Կրակում էին, բլինդաժի մեջ էինք, մոտիկ էին գցում, բեկորը մտավ, կպավ»,- ասում է նա, իսկ հարցին՝ արդյոք ուզո՞ւմ է շարունակել ծառայությունը, պատասխանում է. «Հա, բա ոնց»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս