![](/banners/BeFunky-design.jpg)
Մամեդյարովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Mamedyarov.jpg)
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ընդունել է այցով Ադրբեջան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքին, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Մամեդյարոցը Բրիջիթ Բրինքին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի մասին:
«Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունը:
Ադրբեջանի արտգործնախարարը տիկին Բրինքի տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին»,- ասել է Հաջիևը:
Ավելի վաղ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացրել էր, որ Բրինքի այցը կտևի մինչև հունիսի 24-ը: