
Հայկ Խանումյանին առևանգելու գործով մեղադրյալը կալանավորված է

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար: ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալ Է.Ռ.Պողոսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նախաքննությունը շարունակվում է:
ԼՂՀ ոստիկանություն