Կառավարությունը ԼՂՀ ոստիկանությանը սարքեր կնվիրաբերի

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ ոստիկանության կողմից սարքեր կնվիրաբերվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը: Կառավարութան որոշման նախագիծը նիստի ընթացքում ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Ըստ որոշման նախագծի՝ նվիրաբերվող սարքերի արժեքը կազմում է 11,834,945 մլն դրամ: Ցանկում ընդգրկված է 30 դյուրակիր համակարգիչ, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության 5 սարք, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքի 1000 մուշտուկ, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքի տպագրական թղթի 50 գլանակ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930