Արցախում մեծ շուքով նշում են Անկախության հռչակման 26-րդ տարեդարձը

Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շարքն այսօր սկսվել է դեռ վաղ առավոտից:

  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մայրաքաղաքում առավոտյան սկսվել է մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին:

Տոնի կապակցությամբ Արցախ են ժամանել բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից: Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական և զինվորական բարձաստիճան այրեր ժողովրդի հետ միասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ոտքով քայլել են մինչև քաղաքային հուշահամալիր:

Հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմերին: Այնուհետև տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:

Նշենք, որ այսօր Արցախի բոլոր շրջաններում ևս կազմակերպվում են բազմաբնույթ տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ:

Տեսանյութեր

Լրահոս