Արցախում հրանոթի արկ է հայտնաբերվել
Սեպտեմբերի 4-ին ժամը 10:20-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր և Տիգրանավան համայնքների տարածքում Իշխանաձոր համայնքի բնակիչ Ա. Ա.-ն և 04.09.2017թ. ժամը 10:00-ի սահմաններում Տիգրանավան համայնքի բնակիչ Տ. Հ.-ն հայտնաբերել են զինամթերք` նախնական տվյալներով մեկական միավոր հրանոթի արկ:
Դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Տիգրանավանի ՀՓՋ-ից նույն ՀՓՋ-ի հրշեջ-սակրավորները և հայտաբերված զիամթերքը տեղափոխել ՀՓՋ-ի տարածք ՝ հետագա ոչնչացման նպատակով:
Արցախի ԱԻՆ