![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանի բնակիչը ավտոմեքենայով Արցախում ընկել է ձորը. կան տուժածներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/004-photo-hunot.jpg)
Սեպտեմբեր 6-ին ժամը 00:09-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Գետավան-Վաղուհաս ճանապարհի 5 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ:
Նախնական տվյալներով ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Վ.Ն.-ն իր վարած «ՄԻՑՈՒԲԻՇԻ ԻՕ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: ԱԻՊԾ ԱԱՀՍ-ին կից Չափարի ՀՓՋ-ից փրկարարական խումբը մեկնել է կանչի վայր: Վարորդ Վ. Ն.-ին և ուղևոր ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Ա.Ն.-ին տարբեր մարմնական վնասվածքներով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների վիճակը գնահատվել է բավարար:
Արցախի ԱԻՆ