«Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի.» Կարեն Միրզոյան
Արցախի անկախությունը յուրաքանչյուր հայի համար մի խորհուրդ է, որը մեզ դրդում է նայել դեպի ապագան և այն անելիքները, որ մենք ունենք իրագործելու, որպեսզի հասնենք մեր համազգային իղձերի իրականացմանը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
«Ես կարծում եմ, որ Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի: Դա պրոցես է, որ մենք շարունակելու ենք երկար տարիներ և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք ենք ծավալում: Արցախի ճանաչումը ոչ միայն արցախցիների, այլ նաև համայն հայության միահամուռ ջանքերով է արվում»,-նշել է Կ. Միրզոյանը: