Մարտունու նորակառույց հիվանդանոցը վերելակ կունենա

Մարտունու նորակառույց հիվանդանոցում շուտով կտեղադրվի վերելակ, իսկ սահմանափակ կարողությամբ մարդկանց համար կկառուցվեն թեքահարթակներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից նման հանձնարարական է ստացել քաղաքաշինության նախարարությունը:

Սեպտեմբերի 28-ին կայացած Ազգային Ժողովի լիագումար նիստում, որտեղ ներկա էր նաև հանրապետության նախագահը, արձագանքելով պատգամավոր Դավիթ Իշխանյանի կողմից բարձրացված մտահոգությանը, ասել է. «Հաշվի առնելով հարցերի կարևորությունը՝ քաղաքաշինության նախարարությանը համապատասխան ցուցումներ կտրվի, որպեսզի այդ աշխատանքներն իրականացվեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031