Բաժիններ՝

Պատահարներ Արցախում. կան վիրավորներ

Հոկտեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ 1989թ. ծնված Ռ. Ա-ն, վարելով «Օպել-Աստրա» ավտոմեքենան, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել նույն քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Հ. Մ-ի վարած «Լադա-Գրանտա» 90 OQ 202 ավտոմեքենային, այնուհետև բախվել հանդիպակաց երթևեկող 1966թ. ծնված Է. Մ-ի վարած «Միցուբիշի Պաջերո» ավտոմեքենային, ինչի հետևանքով Է.Մ-ն, Ռ.Ա-ն և վերջինիս ուղևոր` նույն քաղաքի բնակիչ 1989թ. ծնված Ա. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում:

Հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ի սահմաններում Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի բնակիչ 1973թ. ծնված Զ. Օ-ն, վարելով «TOYOTA HILUX» ավտոմեքենան, Հադրութ-Կարմիր շուկա ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր Հադրութ քաղաքի բնակիչ 1996թ. ծնված Խ. Ե-ն աջ նախաբազկի ստորին երրորդականի փակ կոտրվածքով դիմել է շրջբուժմիավորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս