
Արցախում վթար է տեղի ունեցել. հայտնի են վիրավորների անունները

Հոկտեմբերի 2-ին ժամը 18:50-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ 1987թ. ծնված Ա. Մ-ն, վարելով «ՎԱԶ-2101» ավտոմեքենան, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել նույն քաղաքի բնակիչ 1967թ. ծնված Կ.Պ-ի վարած «ՎԱԶ-2121» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջիններս և Կ.Պ- ի կինը` 1971թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են շրջբուժմիավորում: