Արցախում քաղաքացին երկաթե կոնստրուկցիայով անցնելիս ընկել է ձորը

Սեպտեմբերի 28-ին ժամը 15:36-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ստեպգես 1 հասցեի հարակից տարածքում մարդ է ընկել ձորը,անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Ստեփգես նրբանցք 1 տուն 19 հասցեի բնակիչ Վ.Դ.-ն երկաթե կոնստրուկցիայով անցնելիս սայթաքել և ընկել է մոտ 6 մ խորությամբ ձորը:

Փրկարարները տուժածին հանել են ձորից և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի ավտոմեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է բավարար և դուրս է գրվել հիվանդանոցից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031