Բաժիններ՝

ԵԱՀԿ ՄԽ աﬔրիկացի նորանշանակ համանախագահը շատ արդյունավետ է համարում Բակո Սահակյանի հետ հանդիպումը

Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ ﬔր հանդիպումը շատ արդյունավետ է եղել և ﬔնք քննարկել ենք հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր: Այս մասին Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպուﬕց անﬕջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի աﬔրիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը:

«Տեղյակ եմ հակամարտության մասին: Այն իրոք բարդ է, որի խաղաղ կարգավորման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, ﬔնք շարունակելու ենք պարբերաբար այցելել տարածաշրջան»,- հավաստել է Էնդրյու Շոֆերը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է նույն օրը ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի աﬔրիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Էնդրյու Շոֆերին ընդունել է նաև Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացուﬓերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս