««Բլանկոյի այրին» ամենակարևոր սերիալն է իմ կարիերայում». բացառիկ հարցազրույց Մարիա Հելենա Դոերինգի հետ

Աշխարհի տարբեր երկրներում երկրպագուների հսկա բանակ ունեցող կոլումբիացի դերասանուհի և մոդել Մարիա Հելենա Դոերինգը Հայաստանում ևս բավականին սիրված է: Հայ հանդիսատեսին նա հայտնի է հատկապես «Բլանկոյի այրին» սերիալից, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն՝ Ալիսիա Գուարդիոլային: Կոլումբիայի Կալի քաղաքում ծնված հայտնի դերասանուհին կարիերան սկսել է ատամի մածուկի և սուրճի գովազդներում նկարահանվելով: 13 տարեկանում նա աշխատում էր Կալիի ամենահայտնի լուսանկարիչների հետ՝ Ֆերնել Ֆրանկո, Օսվալդո Լոպես, Միկկի Կելերո և Խայմե Անդրես Օրոսկո (Fernell Franco, Oswaldo Lopez, Micky Calero, Jaime Andres Orozco). դերասանուհու մայրը կոլումբիացի է, հայրը՝ գերմանացի:

Մարիա Հելենան սովորել է Լոնդոնում ու ազատ խոսում է մի քանի լեզուներով (մեր հարցազրույցն անցկացրել ենք իսպաներենով): Լեզուների իմացության շնորհիվ աշխատանքի է անցնում Fiat ընկերությունում որպես թարգմանչուհի: Այնուհետև Միլանում աշխատանքի է անցնում Նորաձևության գործակալությունում (Fashion Models Agency):

ayri (3)

5 տարվա ընթացքում Մարիան հայտնվում է 67 գովազդային հոլովակներում և աշխատում այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Գերմանիան, Իսպանիան և Ֆրանսիան: 1993թ. նկարահանվում է «La Maldicion del Paraiso» («Դրախտի անեծքը») սերիալում ՝ հանդես գալով գլխավոր դերում: Հենց այս սերիալով է ճանաչում ստանում իր հայրենի երկրում՝ Կոլումբիայում: Իսկ 1996թ. նկարահանվում է «Բլանկոյի այրին» սերիալում, որի շնորհիվ ճանաչում է ստանում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Կարդացեք նաև

Բացի դերասանական վարպետությունից և մոդելային կարիերայից՝ Դոերինգը նաև երգում է, իհարկե, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Ազատ ժամանակ զբաղվում է ծաղիկների կոմպոզիցիայով, սիրում է ձի հեծել, կարդալ պատմական գրքեր: Նա ուղղակի տարված է իտալական գրականությամբ: Ունի մեկ որդի՝ Ալեխանդրո Էսկոբար Դոերինգը:

ayri (6) ayri (2)

168.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Մարիա Հելենա Դոերինգի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին.

Լավ դերասան դառնալու համար ի՞նչ է հարկավոր. միայն տաղանդը բավակա՞ն է, թե՞ մեծ աշխատանք պետք է կատարես ինքդ քեզ վրա:

-Դերասանական խաղը հոգուց եկող կիրք է: Դեռ մանկուց ցանկանում էի դառնալ դերասանուհի: Մեծ դերասան դառնալու համար, կարծում եմ, ի լրումն որոշակի տաղանդի, անհրաժեշտ են նաև նախապատրաստական աշխատանքներ և հաստատակամություն։

ayri (5) ayri (14)

Դուք հանդես եք գալիս տարբեր դերերով, իսկ իրական կյանքում Ձեր կերպարներից ո՞ւմ եք ավելի շատ նման:

– Յուրաքանչյուր դերակատարում քեզանից ինչ-որ բան ունի։ Շատ դժվար է ձայնը և ժեստերն ամբողջությամբ փոխել: Հանգամանքներն ինձ չեն դարձնում իմ կերտած դերերից և ոչ մեկը, բայց այն կերպարը, որին ամենից շատ եմ ինձ նմանեցնում, Լորենսա Մաչադոյի կերպարն է «Անիծված Գեղեցկուհին» սերիալում, քանզի նա պայքարում է և պաշտպանում այն, ինչն ամենաշատն է սիրում։

Կարծիքներ կան, որ սերիալները բարձր արվեստ չեն և շատ ցածր դիրքերում են գտնվում՝ ի տարբերություն կինոյի. Դուք ի՞նչ կասեք այս մասին:

– Ես երբեք չեմ անտեսում սերիալը՝ որպես ժանր, բայց ինձ համար լավագույնը թատրոնն է: Ես շատ հպարտ եմ, որ նկարահանվել եմ ավելի քան 25 սերիալներում: Բայց, իհարկե, երազում եմ նկարահանվել մի լավ ֆիլմում: Նկարահանվել եմ 10 ֆիլմերում, բայց գլխավոր դերեր չեմ խաղացել: Դեռ սպասում եմ «իմ դերին»։

ayri (10) ayri (7) ayri (12) ayri (13)

Ձեր մասնակցությամբ բազմաթիվ սերիալներ են ցուցադրվել Հայաստանում, բայց այստեղ Ձեզ ճանաչում ու հիշում են հատկապես «Բլանկոյի այրին» սերիալից: Սերիալներ դիտող հանրությունը սիրում էր Ձեր մարմնավորած կերպարին՝ Ալիսիա Գուարդիոլային:

– «Բլանկոյի այրին» ամենակարևոր սերիալն է իմ կարիերայում: Դրանով ինձ սկսեցին ճանաչել Կոլումբիայում և արտերկրում։ Ես հատուկ ջերմություն եմ զգում այդ սերիալի հանդեպ: Կցանկանայի կրկին խաղալ՝ ըստ Խուլիո Խիմենեսի սցենարների։

ayri (16)

Ինչպես նշեցիք՝ Դուք ճանաչված եք ոչ միայն Ձեր հայրենիքում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Հետաքրքիր է, Ձեզ համար ավելի կարևոր են հաջողությունները կարիերայո՞ւմ, թե՞ ընտանեկան երջանկությունը:

– Իմ ընտանիքը միշտ ինձ համար կլինի ամեն ինչից վեր, իսկ մասնագիտական առումով հանդիսատեսի գնահատանքը շատ ավելի կարևոր է, քան հաջողությունը։ Ես շատ շնորհակալ եմ իմ ընկերներին և երկրպագուներին: Դա է իմ «հաջողությունը»։

ayri (17) ayri (18) ayri (15) ayri (11) ayri (8)

Իսկ հիմա ի՞նչ նախագծի վրա եք աշխատում: Սոցցանցերի Ձեր էջերից հասկացա, որ նոր սերիալում եք նկարահանվում:

– Այս պահին արդեն ավարտվել է Netflix-ի համար Fisney-ի և ABC-ի համատեղ արտադրության «Վրեժ» (Revenge) հեռուստասերիալի լատինական տարբերակը՝ նախատեսված Լատինական Ամերիկայի համար: Ես կերտում եմ գլխավոր բացասական հերոսի՝ Վիկտորյա Պիեդրահիտայի կերպարը։ Այն շատ կարևոր կերպար է: Ես շատ վատն եմ (ծիծաղում է.- Ռ.Մ.), և դա ինձ դուր եկավ։ Մի քանի ամսից կլինենք եթերում։

Տեսանյութեր

Լրահոս