Բուլղարիայի կառավարությունը չի պլանավորում իր զինվորականներին Ուկրաինա ուղարկել խաղաղապահ առաքելության շրջանակներում: Այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Ատանաս Զապրյանովը։
Այսօր, հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը, մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը:
Կազմակերպությունը տեղեկացրել է չպայթած զինամթերքի հետ կապված միջադեպերի կտրուկ աճի մասին՝ նշելով, որ 2025 թվականի հունվարին և փետրվարին գրանցվել է 136 միջադեպ:
Թրամփը նաև մեղավոր էր ճանաչվել Նյու Յորքում պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան գումար տալու հետ կապված գործով, որի շրջանակներում նա կարող էր ենթարկվել 4 տարվա ազատազրկման։
Թրամփը ձգտում է դադարեցնել ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն այն երեխաներին, որոնց ծնողները կա՛մ փաստաթղթեր չունեն, կա՛մ օրինական կերպով գտնվում են Միացյալ Նահանգներում ժամանակավոր վիզաներով:
Կրեմլում անհանգստացած են Ուկրաինայում զինվորականներ տեղակայելու Եվրոպայի ծրագրերիցԿրեմլն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իր զինվորականներին տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին բոլոր հաղորդումներին, դրանք անհանգստություն են առաջացնում
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին արնոնայի (հարկային պարտքերի) հարցով:
Փետրվարի 20-ին Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) խոսնակ Սահիբա Գաֆարովան Բաքվում հանդիպել է իր իրանցի գործընկեր Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, որը մասնակցել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի 15-րդ լիագումար նիստին։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իրենք հավատացած են, որ եվրոպական երկրները պետք է մեծացնեն անվտանգության և պաշտպանական ծախսերը։ Համապատասխան որոշումները կընդունվեն «առաջիկա օրերին ու շաբաթներին»։
Շրի Լանկայում մոտ 7000 վայրի փիղ կա. կենդանիները մեծ հարգանք են վայելում բուդդայականների կողմից, և պաշտպանված են օրենքով: Փղին սպանելը հանցագործություն է, որը պատժվում է ազատազրկմամբ կամ տուգանքով։
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հերքել է Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուրլյաևի խնդրանքով գրող Միխայիլ Լերմոնտովի մահվան հանգամանքների հետաքննություն սկսելու մասին տեղեկությունը
Վրաստանից պահանջվում էր չարտերային թռիչքներ կազմակերպել եւ կազմակերպված ձեւով կամավորներ ուղարկել Ուկրաինա, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
Գազայի հատվածում պատվաստման առաջին արշավն իրականացվել է 2024 թ․ սեպտեմբերին և հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ 25 տարվա ընթացքում հաստատվել էր պոլիոմիելիտի առաջին դեպքը։
Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։
Մոսկվան մտահոգությամբ է հետևում Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարություններին, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ ընդգծելով, որ անընդունելի է Ուկրաինա զորքեր ուղարկելու բրիտանական ցանկացած ծրագիր։
Զոհվածներից երկուսը եղել են նույն ինքնաթիռում։
Այս ընթացքում 33 պատանդ պետք է վերադառնան Իսրայել, մինչդեռ հրեական պետությունը պարտավորվել է ազատ արձակել մոտ 1,000 պաղեստինցի բանտարկյալների։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի կարծիքով՝ այդ փոխգործակցությունը կարող է վերաբերել «միջուկային անվտանգությանը»։
Դոնալդ Թրամփն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչ էր արել։
ԵՄ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը
Այս օրերին աշխարհն ականատես է հիրավի պատմական, բեկումնային աշխարհաքաղաքական զարգացումների, որոնք ծավալվում են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, Ուկրաինայի ղեկավարության ու եվրոպական երկրների առաջնորդների միջև՝ մի շարք այլ առանցքային դերակատարների ներգրավմամբ։
Զելենսկին հայտարարել էր, որ թույլ չի տվել կնքել համաձայնագիրը, քանի որ փաստաթուղթը դեռ պատրաստ չէ ստորագրման։
Ուկրաինայի զինված ուժերից հետ է գրավվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքների շուրջ 75%-ը
Մայամիում ներդրումային համաժողովի ժամանակ իր ելույթում Թրամփը հայտնել էր, որ Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցություններն ընթացել են շատ լավ և դարձել առաջընթաց մեծ քայլ։
Բաքվի ռազմական դատարանում ընթանում է օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց «գործերով» շինծու դատավարության հերթական նիստը
Հրավիրվել են նաև G20-ի անդամ չհանդիսացող մի քանի երկրների արտաքին գործերի նախարարներ։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ինչպես աշխարհի մյուս ղեկավարները, նախագահ Սի Ծինփինը նույնպես կգնա Վաշինգտոն՝ իր հետ հանդիպման:
Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադար է հաստատվել, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։
Ամեն օր, երբ դուք զբաղվում եք ձեր գործերով, ես էլ զբաղվում եմ իմ առաջնային գործով՝ հետևում եմ, ուսումնասիրում եմ և վերլուծում են այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում ու Ադրբեջանում և նրանց շուրջ։ Դա իմ գործն է։
Աբխազիայի կառավարությունը կասեցրել է հանրապետության քաղաքացիների անձնագրերի տրամադրումը 18 և ավելի բարձր տարիքի անձանց՝ մինչև նախագահական ընտրությունների ավարտը։ Համապատասխան հրամանը ստորագրել է Աբխազիայի վարչապետի պաշտոնակատար Վալերի Բգանբան, հայտնում է ТАСС-ը։