Բաժիններ՝

Իսրայելը պատրաստ է Գազայում հրադադարի պատանդներին ազատելու համար. Նեթանյահու

Իսրայելը պատրաստ է ընդունել Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարը՝ որպես պատանդների գործարքի մաս:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը Գազայում, եթե արմատականներն ազատեն իրենց մոտ պահվող բոլոր պատանդներին, անկլավն ամբողջությամբ ապառազմականացվի, և ՀԱՄԱՍ շարժումը լքի Գազայի տարածքը։

Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կվերահսկի Գազայի հատվածի բոլոր հատվածները «Գեդեոնի մարտակառքեր» գործողության ավարտից հետո։ Դրա համար, նրա խոսքով, Իսրայելին անհրաժեշտ է կանխել հումանիտար ճգնաժամը պաղեստինյան անկլավում, որպեսզի պահպանի գործողությունների ազատությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս