
Մոսկվայի 3 օդանավակայանում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի 3 օդանավակայանում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում է Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը։
«Մոսկվայի օդային հանգույցի օդանավակայանների աշխատանքի սահմանափակումների պատճառով Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել է վերահսկողական միջոցառումներ։
2025 թվականի մայիսի 22-ի առավոտյան ժամը 11: 00-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 71 չվերթ, «Շերեմետևոյում»՝ 72 չվերթ, «Վնուկովոյում»՝ 19 չվերթ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դատախազությունն ընդգծում է, որ իրավունքների խախտման դեպքում քաղաքացիները կարող են դիմել Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության հերթապահ դատախազին (հեռախոսահամար՝ +7 (916) 555-23-57)։