
Թրամփն ու Նաթանյահուն արձագանքել են Իսրայելի դեսպանատան աշխատակիցների սպանությանը

Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության մեջ կասկածվում է Չիկագոյի բնակիչ 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսը, հաղորդում է CNN-ը։
Վաշինգտոնի ոստիկանության պետ Պամելա Սմիթը հայտնել է, որ հարձակումն իրականացրել է մեկ անձ։
Կասկածյալին նկատել են թանգարանում շրջելիս, նախքան չորս հոգանոց խմբին մոտենալը և նրանցից երկուսին գնդակահարելը։ Այնուհետև կասկածյալը մտել է թանգարան, որտեղ նրան ձերբակալել են։
Կասկածյալը, թանգարանի ներսում հայտնվելով, «ձևացրել է, թե վկա է» և ավելի քան 10 րոպե սպասել է ոստիկանության ժամանմանը, նախքան հայտարարելը, որ հարձակումն իրականացրել է «հանուն Գազայի»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ հայտարարելով, որ հրաձգությունը «ակնհայտորեն հիմնված էր հակասեմականության վրա»։ Նա հավելել է. «Ատելությանն ու ծայրահեղականությանը տեղ չկա ԱՄՆ-ում»։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, որ հրամայել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհի իսրայելական առաքելություններում։