
Նեթանյահուն հայտնել է, որ պատանդներին վերադարձնելու նպատակով պատրաստ է ժամանակավոր հրադադարի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի վրա հարձակումն անվանել է «աննախադեպ գործողություն պատերազմների պատմության մեջ» և հայտարարել է, որ Գազայում դեռևս 20 ողջ մնացած պատանդներ կան։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
«Մենք մինչ այժմ վերադարձրել ենք 197 պատանդի, որոնցից 148-ը՝ ողջ։ 20-ը դեռևս ողջ են. մենք բոլորին կվերադարձնենք», – նշել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2024 թվականի դեկտեմբերից ի վեր իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում։
Նա նաև հայտարարել է, որ համաձայն է դադարեցնել պատերազմը Գազայում։
«Եթե հնարավորություն լինի ժամանակավոր հրադադարի՝ պատանդներին վերադարձնելու համար, մենք պատրաստ ենք դրան», – ասել է նա։Վարչապետը հաստատել է, որ ամբողջ Գազան կգտնվի Իսրայելի բանակի վերահսկողության տակ:
Նեթանյահուն նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելք կատարած այցից հետո ԱՄՆ վարչակազմի հետ հարաբերությունների վատթարացման մասին ենթադրությունները։ Լուրեր էին տարածվել, թե Իսրայելում քննադատության է արժանացել այն, որ Թրամփը շրջագայության ընթացքում չի այցելել իրենց երկիր։
Նեթանյահուն, որը նախկինում հրապարակային որևէ մեկնաբանություն չէր արել այս հարցի վերաբերյալ, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է, որ մոտ 10 օր առաջ խոսել է Թրամփի հետ, և նախագահն ասել է նրան. «Բիբի, ուզում եմ, որ իմանաս, ես լիովին նվիրված եմ քեզ և Իսրայել պետությանը»։
Մայիսի սկզբին Իսրայելը Գազայում մեկնարկել է «Գիդեոնի կառքեր» լայնածավալ ցամաքային գործողությունը, որի նպատակն է հսկողություն հատաստել ողջ Գազայի վրա և զինաթափել ու արտաքսել ՀԱՄԱՍ-ին։