Բաժիններ՝

Իսրայելը շարունակում է ավիահարվածները Գազայի հատվածին. կան տասնյակ զոհեր

Իսրայելի կողմից Գազա քաղաքի և անկլավի կենտրոնական հատվածների վրա իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 պաղեստինցի։ Այսպիսով, վերջին մեկ օրվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական հարվածներից  հրդեհ է բռնկվել անկլավի հյուսիսում գտնվող Թել ալ-Զաաթար շրջանի ալ-Աուդա հիվանդանոցի դեղորայքի պահեստում։Իսրայելական ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Խան Յունիսի տարբեր շրջանների վրա։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 655 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 950-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031