Թուրքիայիում հնչած ելույթներում Սյունիքի մասին խոսքն այնպես էր շրջանառվում, կարծես դրա հարցի լուծումը ժամանակի հարց է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել:

Ադրբեջանի նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ «Արևմտյան ադրբեջանցիների իրենց նախնիների հողեր անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը կարևոր պայման է տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության համար»։

Ավելին, Ալիևը նշել է, որ ՀՀ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը այն մասին, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողեր։

Վերջինիս խոսքերով, Ադրբեջանն ակնկալում է, որ այս հարցը քննարկելու նպատակով ՀՀ ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին:

Թուրքիայիում հնչած ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել ՀՀ-ի դեմ, իսկ Սյունիքի մասին խոսքն այնպես էր շրջանառվում, կարծես դա ակնհայտ փաստ է, իսկ դրա հարցի լուծումը ժամանակի հարց:

Ահա այն ամենն ինչ պետք է իմանալ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բովանդակության և քննարկվող օրակարգի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս