
Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահները քննարկել են տնտեսական նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական և էներգետիկ նախագծերի իրականացման հարցեր։
Այս մասին նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Երկու կողմերն էլ նշել են Տաշքենդի IV միջազգային ներդրումային ֆորումի հաջող անցկացումը, որին մասնակցել է նաև ռուսական պատվիրակությունը։ Քննարկվել են նաև մի շարք երկկողմ տնտեսական և էներգետիկ նախագծերի գործնական իրականացման հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կրեմլում հավելել են, որ Ուզբեկստանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և բոլոր ռուսներին առաջիկա ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։