Բաժիններ՝

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին

Ուկրաինա են վերադարձվել 1212 զոհված ուկրաինացի զինծառայողների մարմիններ, չորեքշաբթի՝ հունիսի 11-ին, հայտնել է ռազմագերիների հետ վարվելակերպի Ուկրաինայի համակարգող շտաբը։ Նրանց թվում են Ուկրաինայի Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում զոհված զինվորներ։ Նշվում է, որ զոհված ուկրաինացի զինծառայողների ինքնությունը կպարզվի «հնարավորինս շուտ»։

Հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել ռազմագերիների և զոհված զինվորների մարմինների փոխանակման վերաբերյալ համաձայնագիր։

Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը և Ուկրաինան պարբերաբար փոխանակել են զոհվածների մարմիններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ: Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել մայիսի 16-ին, երբ Ուկրաինա են վերադարձվել 909 զոհված զինվորների մարմիններ, իսկ Ռուսաստանը ստացել է 34 զինվորի մարմիններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս