Բաժիններ՝

ԱՄՆ նախագահը կոչ է արել ակտիվացնել անօդաչու սարքերի գնումները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձանագրելով, որ ժամանակակից հակամարտություններում անօդաչու սարքերը փոխարինում են զենքի շատ տեսակների՝ ընդգծել է դրանց բարձրորակ տեսակների գնման անհրաժեշտությունը: Այս մասին նա հայտարարել է The New York Post-ին տված հարցազրույցում:

«Գնել ավելի շատ անօդաչու սարքեր, շատ և առավել լավը»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է վարվեն զինվորականները հակամարտություններում անօդաչու սարքերի զանգվածային օգտագործման պայմաններում։

Թրամփը «անօդաչու սարքերի պատերազմ» է որակել Ուկրաինայում հակամարտությունը, որում նշված սարքերի օգտագործումն, ըստ նրա, այժմ ուսումնասիրում են բոլորը:

ԱՄՆ նախագահը համաձայնել է այն կարծիքին, որ անօդաչու սարքերն անվտանգության սպառնալիք են, սակայն, Միացյալ Նահանգներում դրանց օգտագործումն անհնար է արգելել:

Թրամփի գնահատմամբ, ոչ ոք չէր մտածում, որ անօդաչու սարքերը կարող են այն աստիճանի բեկումնային մշակում դառնալ, որ զորքերում կփոխարինեն շատ զինատեսակներ, այդ թվում՝ ինքնաթիռներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30