Իրանի, Եգիպտոսի և Օմանի ԱԳ նախարարները հանդիպել են Օսլոյում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օսլոյի 22-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում մասնակցել է Եգիպտոսի և Օմանի իր գործընկերների հետ եռակողմ հանդիպմանը։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասներ ներկայացնելով հանդիպումից։

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարը, որը ժամանել է Նորվեգիա՝ համաժողովին մասնակցելու և ելույթ ունենալու համար, հանդիպումներ է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթթիի հետ՝ քննարկելու երկրների միջև տարբեր ոլորտներում հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Իրանական լրատվականը նաև հաղորդում է, որ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից առաջ Աբբաս Արաքչին նաև մասնակցել է Օմանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների, Կատարի արտաքին գործերի պետական ​​նախարարի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի հետ միասին կազմակերպված պանելային քննարկմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30