ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռատկլիֆի հետ հանդիպման հնարավորության մասին։
Վատիկանը հայտնում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հիշատակին նվիրված իննօրյա սուգի մասին, որը կմեկնարկի ապրիլի 26-ին՝ հուղարկավորության օրը։
ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփականը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:
Կիևը, խախտելով Զատկի հրադադարը, կարծես փորձում էր «քաշել» ԱՄՆ–ին՝ օգտագործելով ամերիկյան զենքը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
«Շատ հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես ինքս իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում շատ փոքր դերակատարում եմ ունեցել այդ գործում՝ կատարելով հետազոտական աշխատանքներ և մշակելով դրա մասին մեր սենատորներից մեկի ելույթի նախագիծը։ Դա մի բան է, որի համար ես մեծ հպարտություն եմ զգում»,-ընդգծել է Կանադայի դեսպանը։
Նախագահ Աունը վերահաստատել է Լիբանանի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ այս սկզբունքները պահպանելու համար նրա խաղաղ պայքարում։ Նա նաև բարձր է գնահատել ծագումով հայ Լիբանանի քաղաքացիների ներդրումը` ընդգծելով նրանց երկարամյա և կառուցողական դերը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական կյանքում:
Ռուսաստանը մերժել է Սիրիայի նոր կառավարության խնդրանքը՝ իշխանությունից հեռացված և Ռուսաստան մեկնած նախագահ Բաշար ալ-Ասադին արտահանձնելու մասին։ Այս խնդրանքը ռուսական իշխանություններին է փոխանցվել հունվարին: Այս մասին ապրիլի 23-ին The New York Times-ին (NYT) տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի ժամանակավոր նախագահ և ջիհադական «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան:
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ: Այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկյան տասներկու նահանգ հայց է հարուցել ԱՄՆ Միջազգային առևտրի հարցերով դատարանում՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի պատճառով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության համար Վատիկան իր այցի ընթացքում հանդիպումներ կունենա աշխարհի մի շարք ղեկավարների հետ։ Այս մասին նա հայտնել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:
#ՀԻՄԱ. ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
«Այսօրվա բանակցություններն արդյունավետ էին և հաջող, և զգալի առաջընթաց է գրանցվել հետագա քայլերի վերաբերյալ միասնական դիրքորոշման հասնելու գործում», – ընդգծվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ հոսքի պատճառով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, որտեղ տեղակայված է նրա դագաղը, գրեթե ողջ գիշեր բաց է մնացել։ Այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Գալիս ենք՝ աշխարհն իմանա՝ ինչ են արել թուրքերը հայերի հետ, և 110 տարի անց բան չի փոխվել. Խուան Պաբլո Գեչիջյան
Այս շաբաթ Ստոկհոլմում անցկացվում է հայ-շվեդական բիզնես սեմինար, որտեղ մենք կքննարկենք շվեդական ներդրումները Հայաստանում և առևտուրը մեր երկու երկրների միջև:
Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Նիժնի Նովգորոդի, Ուլյանովսկի և Կազանի օդանավակայանները ժամանակավորապես փակվելուց հետո կրկին գործում են։
Ռուսաստանի Դաշնությունը սգում է հայ ժողովրդի հետ։ Այս մասին ասվում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձում։
«Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է»
110 տարի անց սերունդների ցավը դեռ կենդանի է, բայց նրանց արժանապատվությունն ու քաջությունը հիացմունք են ներշնչում։
Մուսուլման քաշմիրցիների մեծ մասը, ըստ The Associated Press գործակալության, սատարում են ապստամբների նպատակին՝ միավորելու Քաշմիրը կա՛մ որպես անկախ երկիր, կա՛մ Պակիստանի տիրապետության տակ։
Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաեգդը, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, ընդգծում է՝ 110 տարի առաջ մի ամբողջ ժողովուրդ Օսմանյան կայսրության կողմից կոտորածի ենթարկվեց միայն իր ինքնության համար. ժողովուրդ, որը հազարամյակներով արմատավորված էր Կովկասի լեռներում, ժողովուրդ, որը եզակի մշակույթի, հավատքի ու ժառանգության կրողն է։
8 տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Այցի երկրորդ հատվածում Կայա Կալասը հանդիպում կունենա Եվրոպական երիտասարդ դեսպանների հետ։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն ապրիլի 25-ին։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ձեռնարկությունը գտնվելու է Շանհայի Ցզինշան շրջանում և կենտրոնանալու է Lexus էլեկտրամեքենաների և էլեկտրամեքենաների մարտկոցների հետազոտության, մշակման, արտադրության և իրացման վրա:
Ուկրաինական զորքերի դուրսբերումը Ռուսաստանի կազմում գտնվող Դոնբասի և Նովոռոսիայի շրջանների տարածքներից անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։