Բաժիններ՝

Ուգանդայում երկու ավտոբուսների ճակատային բախման հետևանքով 63 մարդ է զոհվել

Չորեքշաբթի վաղ առավոտյան Ուգանդայի արևմուտքում գտնվող մայրուղում երկու ավտոբուս և երկու այլ մեքենա են բախվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 63 մարդ, հայտնում է Associated Press-ը։

Տեղական ժամանակով կեսգիշերից հետո Ուգանդայի հյուսիսային խոշոր Գուլու քաղաք տանող մայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է ևս մի քանի մարդ։

Ոստիկանության տվյալներով՝ հակառակ ուղղություններով ընթացող երկու ավտոբուսի վարորդները փորձել են շրջանցել այլ տրանսպորտային միջոցները և բախվել են։

«Շրջանցման մանևրի ընթացքում երկու ավտոբուսներն էլ բախվել են ճակատ ճակատի»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս