Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացված Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանն ու Ռասա Յունկևիչյենեն բարձր են գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ու դեպի Եվրամիություն ընթանալու Հայաստանի ջանքերը։
Ինա Կանաբարուն ծնվել էր 1908 թվականի հունիսի 8-ին, նա միանձնուհի էր դարձել 1934 թվականին՝ 26 տարեկանում, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում
Օրեր առաջ Հայաստանում «Ցեղասպանագիտության շաբաթ» գիտական քառօրյակի շրջանակում տեղի է ունեցել շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» երկլեզու վավերագրության շնորհանդեսը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել 7 կազմակերպությունների նկատմամբ, որոնք մեղադրվում են իրանական նավթի և նավթաքիմիական ապրանքների առևտրի մեջ։
Այս շրջադարձային պահը արտացոլում է Հայաստանի պատրաստակամությունը՝ անջատվելու Կրեմլի ուղեծրից և հետապնդելու եվրոպական արժեքներին համահունչ ապագա։ ԵԺԿ-ն ճանաչում է տեսլականային քայլերը, որոնք ուրվագծում են սուվերեն, անվտանգ և ժողովրդավարական ապագա՝ անկախ նախկին կայսերական կախվածություններից։
Եվրահանձնաժողովը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին զգուշացրել է, որ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար նրա այցը Մոսկվա կարող է բարդացնել այդ երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել ոչ թե միայն վրանը հեռացնել, այլ պայքարը շարունակել այլ ձևաչափով: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կապակցությամբ, որը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ հութիների դեմ պայքարում ակնկալում է այդ երկրի աջակցությունը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։
«Իրանի գործադրած դիվանագիտական ջանքերն առայժմ բավարար են, որ «Զանգեզուրով միջանցքը» չբացվի։ Ի դեպ, Ռուսաստանն այս հարցում ավելի շատ հարմարվողական դիրքորոշում ունի։ Ռուսաստանը մտածում է, որ, եթե այս տարածաշրջանում Արևմուտքի դերակատարում չկա, դա արդեն լավ է։ Ռուսաստանը չի մտածում, որ հանձնում է Հարավային Կովկասը Թուրքիային, որովհետև Ռուսաստանն ուղղակի չի կապում Թուրքիային Արևմուտքի հետ, ինչը, ըստ իս, շատ կոպիտ սխալ է։ Ռուսաստանը փորձում է համակերպվել Հարավային Կովկասում փոփոխված ստատուս-քվոյի հետ՝ այդ փոփոխված համակարգում փորձելով առաջ տանել իր շահերը»:
Կրեմլի ներքաղաքական բլոկը սկսել է զբաղվել Հայաստանի հարցերով. ինչպես պարզել է Ведомости-ն, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի և իր ենթակայության տակ գտնվող վարչությունների աշխատակիցների առջև դրվել են նոր հանձնարարություններ՝ կապված Հայաստանի հետ։ Այդ մասին Ведомости-ին հայտնել են չորս դաշնային պաշտոնյաներ և ՌԴ նախագահի վարչակազմի հետ համագործակցող երկու աղբյուր։
«Հուսալի, հեռուն գնացող համաձայնագիր աշխարհակարգի փլուզման ու ՀՀ-ում հնարավոր ներքին ապակայունացման ֆոնին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր չէ: Երաշխավորներ չկան, անհասկանալի է Փաշինյանի դիրքորոշումը»,- այս մասին 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց արևելագետ, քաղաքագետ Կարինե Գևորգյանը՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ զարգացող միջազգային իրավիճակին ու վտանգներին:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ վերջին պատժամիջոցները, որոնք սահմանվել են, մինչ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Վահագն Աֆյանն այցելել է նաև Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսության տարածք, ծանոթացել համապատասխան գործունեության ծավալման հնարավորություններին:
Նախագծերի վերաբերյալ առաջարկների ընտրությունից հետո Եվրահանձնաժողովը ձեռնամուխ կլինի դրամաշնորհային համաձայնագրերի պատրաստմանը կոնսորցիումների հետ՝ դրանք մինչև տարեվերջ ստորագրելու նպատակով, հայտնել են Բրյուսելում։
Բախումները հետագայում տարածվել էին Սահնայա և Աշրաֆիե Սահնայա շրջաններում, որտեղ զինված խումբը հարձակում էր սկսել՝ խլելով ևս 11 անվտանգության աշխատակցի կյանք։
Ապրիլի 28-ին Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել էր, որ զինծառայողներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը հակահայկական քարոզչություն էր իրականացրել, ինչին կտրուկ պատասխանել էին հայկական պատվիրակության ներկայացուցիչները:
Երկուստեք կարևորվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների համատեղ իրագործման անհրաժեշտությունը։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։
Նույն օրը երդում կտան նրա կառավարության անդամները:
Հետաքննություն է ընթանում պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ հանրապետությունը պատրաստ է ավելացնել նավթի արտահանումը գերմանական շուկա։
Հանդիպումը Վաշինգտոնի և Դամասկոսի միջև առաջին բարձր մակարդակի անմիջական շփումն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին՝ ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ձայների 99,9%-ի հաշվարկի արդյունքներով, Կանադայի Լիբերալ կուսակցությունն ընտրություններում ստացել է 169 մանդատ. բացարձակ մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 172 մանդատ։ Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը կստանա 144 պատգամավորական աթոռ։
Ըստ գործակալության հայտարարության՝ առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նպատակներին և ազգային անվտանգությանը՝ բարելավելով ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը։
Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրաեռյակի (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ ԱՄՆ-ի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ։
Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում։ Զոհվել են Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։