Բաժիններ՝

Սթարմերը նշանակալի է համարում նոր հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Կիևի և նրա կողմնակիցների համար իրավիճակը բարելավվել է ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների և ԵՄ-ի 19-րդ պատժամիջոցների փաթեթի սահմանմամբ։

Այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Այժմ մեզ համար իրավիճակը բարելավվել է…. Գլխավոր խոշոր իրադարձությունը, ես կասեի, այն է, ինչ մենք արել ենք պատժամիջոցների առումով», – ասել է Սթարմերը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ այս ամենը «մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա»։«Մենք պետք է շարունակենք աշխատել պատժամիջոցների վրա։ Սա իմ գնահատականն է և սա նաև ԵՄ-ի գնահատականն է», – նշել է Սթարմերը։

Օրերս ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական երկու նավթ արդյունահանող ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Լուկօյլ»-ի վեց դուստր ընկերություններ և «Ռոսնեֆտ»-ի շուրջ 30 դուստր ընկերություններ:

Եվրամիությունն իր հերթին ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը և հայտարարել, որ արդեն աշխատանք է տարվում պատժամիջոցների 20-րդ փաթեթի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս