Բաժիններ՝

Մալայզիան և Ինդոնեզիան արգելափակել են Իլոն Մասկի Grok արհեստական բանականության գործիքի հասանելիությունը

Մալայզիան և Ինդոնեզիան արգելափակել են ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ստեղծած արհեստական ​​բանականության չաթբոտի՝ Grok-ի հասանելիությունը՝ սեռական բնույթի դիփֆեյքեր ստեղծելու դրա ունակության պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ այդպիսով այս երկրները դարձել են առաջինն աշխարհում, որ արգելել են Grok-ը։

Մասկին պատկանող X սոցիալական ցանցում գործող Grok-ը թույլ է տալիս օգտատերերին պատկերներ ստեղծել։ Վերջին շաբաթներին, սակայն, այն օգտագործվել է իրական մարդկանց պատկերները խմբագրելու ու նրանց անպարկեշտ կերպով ցույց տալու համար։

Հարավարևելյան Ասիայի երկրները հայտարարել են, որ Grok-ը կարող է օգտագործվել կանանց և երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ պատկերներ ստեղծելու համար։

Մալայզիայի և Ինդոնեզիայի կապի նախարարություններն առանձին հայտարարություններով են հանդես եկել։ Մասնավորապես, Մալայզիայի կապի և մուլտիմեդիայի հանձնաժողովը հունվարի 11-ին հայտարարել է, որ Grok-ի կողմից վնասակար բովանդակություն ստեղծելու հարցով տարվա սկզբին X-ին ծանուցումներ է ուղարկել։ Սակայն X-ը չի կարողացել պատշաճ պատասխան ներկայացնել, ինչի արդյունքում որոշում է կայացվել արգելափակել Grok-ը՝ մինչև արդյունավետ պաշտպանության միջոցների ներդրումը։

Ինդոնեզիայի կապի և թվային հարցերի նախարար Մեուտյա Հաֆիդը Instagram-ում արված գրառման մեջ հայտարարել է, որ Grok-ի օգտագործումը սեռական բնույթի բովանդակություն ստեղծելու համար մարդու իրավունքների, արժանապատվության և առցանց անվտանգության խախտում է։ Նախարարությունը խնդրել է Մասկին պատկանող X-ին պարզաբանում տրամադրել Grok-ի օգտագործման վերաբերյալ։

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ իր հարթակի քննադատները փնտրում են «ցանկացած արդարացում գրաքննության համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031