ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցների նոր փաթեթ են ներկայացրել ՀԱՄԱՍ խմբավորման մի շարք առանցքային ներկայացուցիչների դեմ։ Այս մասին հայտնում «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը:
Իր իսկ թմբկահարած «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսից տարիներ անց Փաշինյանը պիտի հայտարարեր, թե իբր Արցախի ինքնորոշումն անլուծելի խնդիր էր։
Իրանը կարծում է, որ Սուրբ Աթոռը կարող է նշանակալից դեր խաղալ Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման գործում։
Թեև Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, բայց հաղորդակցության ուղիների բացման հարցում կան տարաձայնություններ։
Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությանը պատերազմ է հայտարարել հոկտեմբերի 7-ին խմբավորման զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել հարյուրավոր անհատների և կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանից, Թուրքիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից, որոնք օգնել են Ռուսաստանին շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները։
Կանցլեր Շոլցն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած բյուջետային ճգնաժամին՝ Գերմանիան նոր տարում կշարունակի օգնել Ուկրաինային։ Ի սկզբանե Բեռլինը մտադիր էր այդ նպատակների համար ծախսել 4 միլիարդ եվրո։
Նիստի մասնակիցները կքննարկեն համակարգող խորհրդի գործունեության կատարելագործման հարցերը, հանդիպման արդյունքների հիման վրա կստորագրվեն ամփոփիչ փաստաթղթեր, հավելել են Բելառուսի ՆԳՆ-ում:
Գազայի հատվածում իսրայելական հարվածներից պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 18 400-ը, շուրջ 50 000 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի բնակչության 85 %-ը տեղահանվել է։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 360 000 մարդ հիվանդ է վարակիչ հիվանդություններով։
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծը։ Ավելի վաղ խորհրդարան նման բանաձև էր ներկայացրել առաջատար ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը` իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) քաղաքական նվիրատվությունների հանգանակման խախտումների շուրջ սկանդալի ֆոնին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ դաշնային խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է խափանել Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ։
Reuters-ը հաղորդում է, որ սա նման առաջին համաձայնագիրն է, որը պետք է վերջ դնի «նավթի դարաշրջանին»։
Աշխարհն առավել քան երբևէ մոտ է միջուկային աղետին. այս մասին, forbes.kz-ի փոխանցմամբ, հայտարարել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Անկախ Պետությունների Համագործակցությունը նախատեսում է դիտորդներ ուղարկել Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, ինչպես նաև Բելառուսում 2024 թվականի փետրվարին կայանալիք խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
Բանաձևի նախագծին արդեն իսկ հավանություն են հայտնել նաև ընդդիմադիր այլ ուժեր, այդ թվում՝ Ճապոնիայի կոմունիստական կուսակցությունը։ Սակայն, ըստ հրապարակման, ընդդիմության քայլը հաջողության շանս չունի՝ հաշվի առնելով ԼԴԿ-ի և իշխող կոալիցիայի գծով նրա գործընկեր «Կոմեյտո» կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում: Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կմերժվի։
ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Զելենսկին այցելել էր ԱՄՆ կոնգրես և հանդիպումներ անցկացրել երկու կուսակցությունների սենատորների, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնի հետ
Հաղորդվում է նաև, որ հզոր պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ հատվածներում հրդեհներ են բռնկվել, վնասվել է մեկ բնակելի շենք։
Գազայի հատվածում զինադադար պահանջող բանաձևին դեմ արտահայտվող երկրներից էր նաև ԱՄՆ-ն, որն անցյալ շաբաթ վետո էր դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ հումանիտար հրադադարի կոչ անող բանաձևի վրա, որին կողմ էր 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդի մեծամասնությունը։
Բայդենը հիշատակել է, որ Նեթանյահուին ճանաչում է արդեն 51 տարի, և որ Նեթանյահուի աշխատասեղանին դրված է իրենց երկուսի նկարը՝ երիտասարդ տարիքում։ ԱՄՆ նախագահը նշել է նկարի վրա իր կողմից արված մակագրության մասին։
Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել ադրբեջանա-հայկական կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն և Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։ Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Պակիստանի հյուսիս-արևմտյան նահանգներից մեկում, որը սահմանակից է Աֆղանստանին, առնվազն 25 պակիստանցի զինվորական է սպանվել ահաբեկչական հարձակումների և հակաահաբեկչական գործողությունների հետևանքով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Միացյալ Նահանգները պնդում է, որ Գազայի հատվածի անվտանգության համար անհրաժեշտ է միջանկյալ ինչ-որ լուծում, մինչև Պաղեստինի ազգային թարմացված վարչակազմի ձևավորումը։
2023 թվականի 11 ամիսներին Եվրամիության սահմանի ապօրինի հատման գրանցված դեպքերի թիվը հասել է առավելագույնին 2016 թվականից ի վեր։ Այս մասին հաղորդում է ԵՄ Frontex սահմանային հսկողության գործակալության կայքում հրապարակված հայտարարությունը։
Ֆինլանդիան կվերսկսի Ռուսաստանի հետ սահմանի երկու անցակետի աշխատանքը։
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկավ ելույթով և կրկնելով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած նախադասությունները՝ հայտարարեց. «Մենք հանձնառու ենք այնքան մոտենալ ԵՄ-ին, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 18 հազար 412-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 50 հազարը։
Եվրահանձնաժողովը, Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանը պայմանավորվել են ԵՄ-ի կողմից սահմանվող պատժամիջոցների խախտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու շուրջ։
2015թ. սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել էր ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ: