ԱՄՆ-ն վերահաստատում է իր անփոփոխ հանձնառությունը՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը կխթանի տարածաշրջանային անվտանգությունը գալիք սերունդների համար։
Փհենյանն ու Մոսկվան ավելի սերտ կապեր են հաստատել այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը սեպտեմբերին Ռուսաստանում հանդիպել է Պուտինի հետ և խոստացել խորացնել ռազմական հարաբերությունները:
Ֆերմերները բողոքում են այս ճանապարհով երրորդ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից հացահատիկի անվերահսկելի ներկրման դեմ։
Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այդ մասին X–ի իր էջում գրառում է արել Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
Տարածաշրջանային այցերից առաջ Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանին և Ֆաիգ Գուլիևին՝ նրանց հետ քննարկվելով ռազմավարական գործընկերության զարգացման հարցերն ու հեռանկարները
Ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունը ժամկետից երկու տարի շուտ մարել է ամերիկյան Citi և JP Morgan բանկերից վերցված 1,3 միլիարդ դոլարի վարկը մոտավորապես այն ժամանակ, երբ ադրբեջանական ընկերությունը գրեթե այդքան վարկ է ստացել ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունից:
Միշելը գրառում էր արել կամպված ՌԴ-ի նախագահական ընտրությունների հետ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ իրեն հայտնի չէ, թե ինչու են քաղաքական գործիչները Երեւանում «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում կարծիք ՀԱՊԿ բացասական դերի մասին»։
Երեք ամսից իր գործունեությունն ավարտող ներկա գումարման Եվրոխորհրդարանը մեկ ամսվա ընթացքում ընդունեց Հայաստանին վերաբերող երկու բանաձև։ Զերծ մնալով նման շտապողականության վերաբերյալ մեկնաբանություններից, հակիրճ անդրադառնամ վերջին բանաձևի մի քանի դրույթներին։
Գազայի հիվանդանոցները հայտնել են թերսնուցումից և ջրազրկումից մի քանի երեխաների մահվան մասին:
Դեկտեմբերի 14-ին Բեռլինի Ֆրեյի համալսարանի մի խումբ ուսանողներ կազմակերպել էին պաղեստինցիների հետ համերաշխության հավաք։ Չնայած ակցիայի իրականացմանը խոչընդոտելուն ուղղված որոշ անձանց ջանքերին, այս աննախադեպ ակցիան անցավ խաղաղ միջավայրում, սակայն լավ ավարտ չունեցավ։ Համալսարանը դիմեց ոստիկանություն և 20 ուսանող ձեբակալվեց։ Հատկանշական է, որ համալսարանի պաշտոնյաներն ու ոստիկանները հայտարարել են, որ ակցիայի ժամանակ որևէ հակասեմական կամ ռասիտական […]
Աշխարհաքաղաքական խիստ անբարենպաստ իրավիճակում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական ռևերանսները և այս անգամ անշրջելի թվացող արևմտյան վեկտորն աշխարհաքաղաքական «փոթորիկ» է առաջացրել Հայաստանի շուրջ։
Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ընդգծել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում հարգելու անհրաժեշտությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աստված օգնեց մեզ 2020 թվականին (խոսքը ձախողված ապստամբության փորձի մասին – խմբ.): Եթե մենք այն ժամանակ չփրկվեինք, այստեղ պատերազմ կլիներ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Belta-ն։
Արևմուտքը պետք է ճանաչի և ընդունի Հայաստանի բազմավեկտոր բնույթը և կենտրոնանա այն ոլորտների վրա, որտեղ կարող է և ցանկանում է խորացնել կապերը և նպաստել կայունությանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Հայաստան ու Ադրբեջան սպասվող այցերը վրացագետ Ջոնի Մելիքյանը համարում է ճանաչողական:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն, քանի որ դա սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով։ Իտալիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է RAI News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Խաղաղության եվրոպական հիմնադրամն այս տարի 5 միլիարդ եվրո կստանա Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Մոսկվայում մահացել է դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնի նախագահ Ալեքսանդր Շիրվինդտը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի երգիծանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ղազարովը։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանն ահազանգում է՝ Հայաստանը կանգնած է պատերազմի եզրին, և այս վտանգավոր փուլում զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունն օրակարգային է դարձրել Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը՝ երբ չկա Հայաստանի անվտանգությունն ապահովող մեկ այլ՝ ավելի լավ համակարգ։
Կասպից ծովում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։
Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կօգտագործվեն Ուկրաինայի համար զենք գնելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված «հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և որպես ռազմական ավար է վերցրել մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա: Իսկ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմավարի արժեքը կազմել է մոտ 5 մլրդ դոլար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների անցկացման ծրագրին։ Ynet պորտալի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը՝ ռազմաքաղաքական կաբինետի նիստից հետո։
Չեխիայի և Պորտուգալիայի հետ միասին այս ծրագրին մասնակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Նիդեռլանդները և Դանիան։
Գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։
ԻՊԲ-ն հայտնել է, որ զինված պաղեստինցի արմատականներն են կրակ բացել մարդկանց վրա, երբ նրանք սպասում էին հումանիտար օգնությամբ 31 բեռնատարների ժամանմանը։
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Արևմուտքը մեզ համար շատ կարևոր գործընկեր է, բայց ճիշտ նշված նշաձողերի և ճիշտ օրակարգի պայմաններում: Իսկապես մեր ներքին կյանքի բարեփոխումների հարցում շատ կարևոր գործընկեր է, բայց ո՞վ ասաց, որ նախկին 3 նախագահների օրոք այդ բալանսավորվածությունը չի եղել»,- «Հայկական օրակարգ» նախագծի հերթական՝ «Ինչպե՞ս փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» խորագրով, քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը: