Բաժիններ՝

Վաշինգտոնի Դիմանկարների ազգային պատկերասրահը հեռացրել է Թրամփի հին դիմանկարը՝ իմպիչմենտների մասին հիշատակումներով

Լրատվամիջոցների բազմաթիվ հաղորդումների համաձայն, Վաշինգտոնի Դիմանկարների ազգային պատկերասրահը հեռացրել է այն պլակատը, որում հիշատակվում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու իմպիչմենտները և նրա կողմնակիցների՝ հունվարի 6-ի գրոհը Կապիտոլիումի վրա, գրում է The Guardian-ը:

Սմիթսոնյան ինստիտուտի կազմում գործող թանգարանը հեռացրել է պլակատի տեքստը՝ Թրամփի հին դիմանկարը փոխարինելով նորով, որտեղ նա Օվալաձև աշխատասենյակում է՝ խոժոռ հայացքով և բռունցքները սեղանին դրած:

«Իշխանության չարաշահման և ապստամբություն հրահրելու մեղադրանքով երկու անգամ իմպիչմենտի ենթարկվելով 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա կողմնակիցների հարձակումից հետո, նա երկու դատավարություններում էլ արդարացվել է Սենատում»,- ասված է հեռացված պլակատի տեքստում:

Մայիսին Թրամփը հայտարարել էր, թե աշխատանքից ազատել է պատկերասրահի տնօրեն Քիմ Սաջեթին՝ նրան բնութագրելով որպես «ծայրահեղ կողմնակալ անձնավորություն», ինչը «բացարձակապես չի համապատասխանում նրա պաշտոնին»:

Թանգարանի հոգաբարձուների խորհուրդը հերքել է այդ հայտարարությունը՝ վկայակոչելով կադրային որոշումների նկատմամբ իր վերահսկողությունը, սակայն Սաջեթն, ի վերջո, հրաժարական է տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս