Բաժիններ՝

Իրանում ցուցարարները վնասել են շտապօգնության 150 մեքենա. Tasnim

Իրանում զանգվածային անկարգությունների ընթացքում վնասվել են շտապօգնության շուրջ 150 մեքենա։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ցուցարարները հարձակվել են բուժհաստատությունների և արտակարգ ծառայություն իրականացնող մարմինների շենքերի վրա։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ցույցերի ընթացքում կան հարյուրավոր զոհեր։ Մասնավորապես, Assocated Press-ը, հղում անելով ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տվյալներին, հայտնում է 544 զոհի մասին, որոնցից 496-ը ցուցարարներ են, իսկ 48-ը՝ իրավապահներ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրում շուր երկու շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10600 մարդ։

Իրանում զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Իրանական կողմը ցույցեր հրահրելու մեջ է մեղադրում ԱՄՆ-ին և Իսրայելին։

Երկրում օրեր շարունակ սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս