AFP. Թուրքիայի իշխանությունները խոչընդոտել են Ստամբուլում Իրանի հյուպատոսության մոտ իրանցիների բողոքի ակցիային
Թուրքիայի իշխանությունները կիրակի խոչընդոտել են իրանցիների բողոքի ակցիան Ստամբուլում Իրանի հյուպատոսության շենքի մոտ. ոստիկանությունը շրջափակել է տարածքը և արգելափակել ամբոխի տեղաշարժը, հայտնում է AFP-ն։
Ըստ լրատվամիջոցի, ցուցարարները կանգնած են եղել հորդառատ անձրևի տակ։ Նրանք իրենց առաջնորդ են համարում տապալված շահի որդուն՝ Ռեզա Փեհլևիին։
Իրանը ցնցվում է փողոցային բողոքի ակցիաներից, որոնք ընդգրկել են ողջ երկիրը՝ մարտահրավեր նետելով 1979 թվականի հեղափոխությունից ի վեր երկիրը ղեկավարող իշխանություններին։
Թուրքիան, որտեղ բնակչության մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են, իր շիա հարևան Իրանի հետ ունի մոտ 500 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման և երեք ցամաքային անցակետ։
Թուրքիայում բնակվում է կացության թույլտվություն ունեցող ավելի քան 74 000 իրանցի և շուրջ 5000 փախստական։
