Թրամփը չի բացառել առաջիկայում Վենեսուելա այցի հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ «ինչ-որ պահի» կայցելի Վենեսուելա։
Հունվարի 11-ի երեկոյան, ինքնաթիռում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է իր այցը Վենեսուելա, Թրամփն ասել է․
«Կարծում եմ՝ ինչ-որ պահի»։
Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, նա նաև հնարավոր է համարել, որ որոշակի պահի կարող է հանդիպել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ։
«Ինչ-որ պահի կհանդիպեմ», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին:



