Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձին՝ Նազրիմադ Լուտֆուլոյին։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին նիստերի դահլիճից:
Անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ, որի հետևանքով զոհվել է 1 տղամարդ, վիրավորվել է 2 մարդ: Այս մասին հաղորդում է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ նշելով, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հայաստանի և Եվրամիության միջև առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը կհանգեցնի երկրից խոստումնալից երիտասարդների արտահոսքի և բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգության ու տնտեսության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած՝ «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցը։
Ղրղզստանի Բատկեն քաղաքում տեղի է ունեցել ղրղզատաջիկական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարական պատվիրակությունների հերթական հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է ղրղզական 24 պարբերականը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
«Մենք տեսնում ենք, որ մենք առաջ ենք շարժվում, բայց կան որոշակի քաղաքական միջոցներ, որոնք բացասաբար են ազդում տարածաշրջանային համագործակցության և խաղաղության օրակարգի վրա»,- ասել է Հաջիևը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՀՀ–ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող որոշ ապրանքների ցանկին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հատկացված գումարն, ըստ Մերիլենդի իշխանությունների, կբավականացնի միայն աշխատանքների նախնական փուլի համար։ Ըստ աղբյուրների՝ դաշնային իշխանությունները հայտնել են, որ կամրջի վերակառուցումը կարող է առնվազն 2 միլիարդ դոլար արժենալ։
ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միանալ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետությանը, չեն համապատասխանում իրականությանը։ 24News-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
ՀՀ արտաքին քաղաքական որոշումներն ու զարգացումները հանգեցնում են աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հեռակա բանավեճի։
Կիևը հերքել է հարձակմանը որևէ առնչություն ունենալը։
Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Նա բարձր է գնահատել ներկայիս փոխգործակցության մակարդակը և վերահաստատել ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում կա 36 զոհ։ Զոհվել է նաև 6 շիա մարտիկ։
Իսրայելը հերքում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքները՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը մեղադրելով այն բանում, որ վերջինս փորձում է խաթարել Իսրայելի «իրավունքն ու պարտականությունը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին»։
Մյուս երկու բազաները գտնվում են Ռոտայում (Անդալուսիայի Ինքնավար Համայնք) և Կարտախենայում (Մուրսիայի Ինքնավար Համայնք):
Գազայում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քաղաքացիական անձանց և մարտիկների շրջանում զոհերի թիվը չի առանձնացնում։
ՌԴ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
ՏԱՍՍ-ը նշում է, որ մարտի 28-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Էլ Խաբարիա քաղաքի իսլամական բժշկական կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել են շտապօգնության ծառայությունում աշխատող 8 կամավորներ:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ցավակցություն է հայտնել Բոտսվանային և զոհվածների ընտանիքներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 9-ին կայցելի ԱՄՆ, հայտնում է թուրքական A-Haber հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան փակագծեր է բացել Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպման օրակարգից։
Հայազգի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի նոր կառավարության կազմում նշականվել է արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար: Այս մասին հայտնում է wafa.ps կայքը:
Դուշանբեի արվարձաններից մեկի ինը բնակիչ ձերբակալվել է մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների հետ առնչություն ունենալու համար, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Տաջիկստանի հատուկ ծառայությունների աղբյուրը։
Yerevan.Today-ը տեղեկացավ, որ աշխատանքից ազատվել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը։
Իր հերթին Ռուսաստանում Բելառուսի դեսպանությունը հայտնել է ահաբեկչության հետևանքով հանրապետության ևս մեկ քաղաքացու մահվան մասին։ Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր ահաբեկչության հետևանքով Բելառուսի 2 քաղաքացու մահվան մասին։
կողմի հետ կապի դուրս չեն եկել, իսկ ինքը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել է 2023 թվականի նոյեմբերին։
Նոյեմբերին մեմկշաբաթյա հրադադարի ընթացքում Իսրայելը վերադարձրել է գերիներից 123-ին։
Հիմնականում թիրախավորվել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ ոլորտի օբյեկտները։
Այս պարագայում, ճիշտ լուծումը ոչ թե Արևմուտքի հասցեին «մուննաթ» գալն է՝ նոր սպառազինություն ստանալու ակնկալիքով, այլ Մոսկվայի հետ դիալոգի գնալը:
Փաշինյանը խեղաթյուրում է վերջին մի քանի տարիների պատմությունը, ռուս-հայկական հարաբերությունները փլուզելու կուրս է վարում. Լավրով