Պակիստանում մարտի 30-ին տեղի կունենա հանդիպում՝ Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ
Պակիստանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ մարտի 30-ին Իսլամաբադում տեղի կունենա Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ ամերիկա-իրանական պատերազմը, հայտնում է CNN-ը:
Չորս երկրների ներկայացուցիչների միջև այս հանդիպումը կլինի առաջինն իր տեսակի մեջ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց ի վեր:
Թուրքական TRT World հանրային հեռուստաընկերությունն իր հերթին հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե ի սկզբանե բանակցությունները նախատեսված է եղել անցկացնել Թուրքիայում։
«Բայց քանի որ մեր պակիստանցի եղբայրը ստիպված էր մնալ իր երկրում, մենք դրանք տեղափոխեցինք Պակիստան», — ասել է Ֆիդանը։ Պակիստանն առանցքային միջնորդ է դարձել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացիկ դիվանագիտական պայքարում՝ Իրանին ներկայացնելով Վաշինգտոնի առաջարկած 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, ընդգծում է CNN-ը։



