Փեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները՝ սեփական անվտանգության համար։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես դիմում եմ տարածաշրջանի երկրներին։ Եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, ապա թույլ մի տվեք, որ մեր թշնամիները պատերազմ սկսեն ձեր տարածքներից։

Իրանը չի սկսում կանխարգելիչ հարվածներ Մերձավոր Արևելքի երկրների դեմ, բայց վճռականորեն կարձագանքի, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»,- գրել է Փեզեշքիանը X-ում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031